Ամբողջ աշխարհում կիսահաղորդչային արդյունաբերության կապիտալիզացիան շուտով կգերազանցի տրիլիոն դոլարի նշագիծը, և Հայաստանը հիանալի հնարավորություններ ունի այս ոլորտի զարգացման համար։ Այս մասին Երևանում նոյեմբերի 15-ին Silicon Mountains – 2024 գագաթնաժողովում իր շնորհանդեսի ժամանակ ասաց Siemens EDA-ի Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Սաշա Ահնենը:
Նրա խոսքով, կիսահաղորդիչների նկատմամբ պահանջներն աննախադեպ մասշտաբներով աճում են, բարձրանում են նաև դրանց գները։ Նա նշեց, որ ծրագրերն ու հավելվածները գրավում են ողջ շուկան, բոլոր խոշոր ընկերություններն այսօր կախված են ոչ թե մետաղից, այլ ծրագրերից, հավելվածներից, ինչպես նաև սարքերից, որոնք ապահովում են այդ ծրագրերի ու հավելվածների աշխատանքը։
«Այսօր օգտագործվող տեղեկատվության ծավալը երկրաչափական աճ է գրանցում: Չիպերի օգտագործումն ու արտադրությունը նույնպես զարգանում և բարդանում է, դրանք դառնում են ավելի «խելացի», ինչը շուկայում առաջարկի և պահանջարկի միջև ջրբաժան է ավելացնում, և կա անձնակազմի, մասնավորապես, ինժեներների պակաս», - ավելացրեց Ահնենը:
Նրա կանխատեսումների համաձայն՝ մինչեւ 2030 թվականը պետք է արտադրվի 1 տրլն. չիպ, իսկ նման նպատակին հասնելու համար ամբողջ աշխարհում 27 հազար մասնագետ չկա, և այդ պակասը կավելանա։
«Արհեստական ինտելեկտն (ԱԻ) այս համատեքստում ապահովում է որոշակի գործընթացի վրա ծախսված ժամանակի և ռեսուրսների օգտագործման բարձր արդյունավետություն: Միևնույն ժամանակ, ինժեների դերն է ստուգել, թե ինչ է անում և արտադրում ԱԻ-ն: Սա կբարելավի արտադրողականությունը: Ինժեներները կմնան իրենց աշխատատեղերում՝ ավելի արդյունավետ կատարելով իրենց աշխատանքը՝ առանց արհեստական ինտելեկտի, արտադրանքի նախագծման և արտադրության ժամանակը կկրկնապատկվի. Միաժամանակ արհեստական ինտելեկտը կավելացնի և՛ ինժեներների թիվը, և՛ նրանց պահանջարկը, թեև շատերը կարծում են, որ ամեն ինչ ճիշտ հակառակն է»,- ասել է Siemens EDA-ի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ արհեստական ինտելեկտը հնարավորություն է տալիս ինժեներներին ավելի արագ և արդյունավետ պատրաստել նոր գիտելիքներով, ինչը բարձրացնում է հենց ինժեների արտադրողականությունը։






