Ռուսական «Պալաչ» կայքը նշել է երեք հիմնական պատճառ, թե ինչու խորհուրդ չի տրվում դիտարկել Samsung Galaxy սմարթֆոններ գնելու տարբերակը։
Անբավարար կատարողականություն գեյմերների համար
Samsung Galaxy սմարթֆոնները հարմար չեն բջջային խաղեր խաղացողների համար: Օրինակ՝ Samsung Galaxy S24 Ultra մոդելի հետ խաղերի ժամանակ խնդիրներ են առաջանում․ այն տաքանում է, ընկնում է կատարողականությունը։ Բազային S24 և S24+ մոդելները նույնպես հագեցած են Exynos չիպերով, որոնք ցույց են տալիս նախորդ տարվա առաջատարների մակարդակի կատարողականություն:
Եթե սիրում եք սմարթֆոնով խաղեր խաղալ, ապա ավելի լավ է ընտրել հատուկ խաղերի համար նախատեսված սարք։
Տեսախցիկները միշտ չէ, որ արդարացնում են սպասելիքները
Թեև Samsung Galaxy S24 սմարթֆոններն ունեն բավականին լավ տեսախցիկներ, օրինակ, Galaxy S24 Ultra-ն նկարահանման որակով այնքան էլ չի գերազանցում Galaxy S23 Ultra-ին, և այն ավելի թանկ արժե:
Համեմատած իր մրցակիցների հետ՝ Samsung-ի ֆլագմանը շատ առումներով պարտվում է, հատկապես հեռաֆոտո լուսանկարչության մեջ, որտեղ առավելություն ունեն չինական ֆլագմանները։
Իրացվելիության խնդիրներ
Samsung Galaxy սմարթֆոնների արժեքն արագ նվազում է, ինչը կարող է լինել և՛ առավելություն, և՛ թերություն: Թեև գնի նվազումը նրանց ավելի շահավետ է դարձնում գնելու առումով, սակայն դժվարացնում է դրանց վաճառքը երկրորդական շուկայում:
Ավելին, թեև iPhone-ը կարող է վաճառվել մեկ-երկու օրվա ընթացքում բարձր պահանջարկի պատճառով, Galaxy-ի վաճառքի համար կարող է զգալիորեն ավելի երկար ժամանակ պահանջվել։






