AnTuTu կայքը ներկայացրել է 2024-ի օգոստոսի ամենահզոր ենթաֆլագման Android սմարթֆոնների ցանկը։ Վարկանիշի առաջատարը OnePlus Ace 3V-ն է, որն AnTuTu-ի թեստերում միջինը 1,42 մլն միավոր է հավաքում։ Սմարթֆոնն աշխատում է Snapdragon 7+ Gen 3 չիպով։

Երկրորդ և երրորդ տեղերում են Realme GT Neo6 SE-ն (1,38 մլն միավոր), նաև Snapdragon 7+ Gen 3 չիպով և Redmi K70E-ն (1,32 մլն միավոր) MediaTek Dimensity 8300-Ultra պրոցեսորով։

Հաջորդիվ ցուցակում ներառվել են Realme GT Neo5 SE-ն (1,14 միլիոն) և Redmi Note 12 Turbo-ն (1,12 միլիոն), որոնք աշխատում են Snapdragon 7+ Gen 2 պրոցեսորով:

Վեցերորդ և յոթերորդ տեղերը զբաղեցնում են iQOO Z8-ը (967 հազար) և iQOO Neo7 SE-ն (965 հազար)՝ Dimensity 8200 չիպով, իսկ ութերորդ տեղում է OnePlus Ace Racing Edition-ը (885 հազար)՝ հիմնված Dimensity 8100-Max-ի վրա: .

Լավագույն տասնյակը եզրափակում են Redmi Note 12T Pro-ն՝ Dimensity 8200 պրոցեսորով և 878 հազար միավոր միջին միավորով և Oppo K10 5G (840 հազար)՝ Dimensity 8000-Max չիպով:

Նշենք, որ վարկանիշում հաշվի են առնվել չինական շուկայում պաշտոնապես ներկայացված սարքերը, և թեստերն անցկացվել են 2024-ի օգոստոսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը։