AnTuTu հարթակը հրապարակել է Android սմարթֆոնների կատարողականության նոր վարկանիշը՝ հիմնված օգոստոսի տվյալների վրա։ Առաջատար սարքերի սեգմենտում հաղթող է ճանաչվել RedMagic 9S Pro+ մոդելը, որն աշխատում է Qualcomm-ի գերժամանակակից և մոդիֆիկացված Snapdragon 8 Gen 3 առաջնակարգ պրոցեսորով։

RedMagic 9S Pro+-ի միջին արդյունքը 16 ԳԲ օպերատիվ և 512 ԳԲ ներկառուցված հիշողությամբ կոնֆիգուրացիայով կազմել է 2,127,528 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են սովորական Snapdragon 8 Gen 3 պրոցեսորով աշխատող սմարթֆոնները՝ OnePlus Ace 3 Pro և iQOO NeoS9 Pro+, որոնք ստացել են համապատասխանաբար 2,107,208 և 2,106,419 միավոր։

Չորրորդ տեղը զբաղեցրել է Asus ROG Phone 8 Pro-ն՝ 2,093,592 միավորով։ Հինգերորդ տեղը զբաղեցրել է MediaTek Dimensity 9300+-ի վրա հիմնված iQOO Neo9S Pro մոդելը։ Սմարթֆոնը հավաքել է 2,091,933 միավոր։ Վեցերորդ տեղում նույն պրոցեսորով Redmi K70 Ultra-ն է՝ հավաքելով 2,085,769 միավոր։ Հաջորդ տեղերը բաշխվել են Vivo X100 Ultra-ի, Vivo X100 Pro-ի, Vivo X100-ի և OnePlus 12-ի միջև։

AnTuTu-ranking-August-2024.jpg (354 KB)

Հիշեցնենք, որ AnTuTu-ի վարկածով սմարթֆոնների կատարողականի ամսական վարկանիշը ձևավորվում է՝ հաշվի առնելով մի քանի գործոններ։ Նախ՝ բոլոր մոդելները պետք է անցնեն ամսական առնվազն 1000 թեստ։ Որոշակի մոդելի արդյունքները կարող են տարբեր լինել՝ կախված սմարթֆոնի կոնֆիգուրացիայից, ուստի վերջնական ամսական վարկանիշը կարող է փոխվել նույնիսկ նույն մոդելների դեպքում:

Պետք է նաև նկատի ունենալ, որ այս սինթետիկ թեստի արդյունքները մեկն են միայն այն չափանիշներից, որոնց պետք է ուշադրություն դարձնել նոր սմարթֆոն ընտրելիս։ Ոչ պակաս կարևոր կողմերն են նաև սարքի էկրանը, մարտկոցները, ծրագրային ապահովումը և տեսախցիկը, որոնց հնարավորություններին պետք է ծանոթանալ գնելուց առաջ։