Vivo ընկերությունը գերհզոր մարտկոցով միջին բյուջետային սմարթֆոն է պատրաստում, այս մասին տեղեկացնում է ixbt.com կայքը։
Y300 Pro մոդելն արդեն հայտնվել է համացանցում, իսկ տուփի վրա կա մակագրություն այն մասին, որ սմարթֆոնն ունի 6500 մԱ/ժ հզորությամբ մարտկոց։
Սա, իհարկե, ռեկորդային չէ նույնիսկ բրենդային սարքերի համար, այդուհանդերձ, այն դեռ բավական բարձր է շուկայական միջին ցուցանիշից: Նույն Y200 Pro-ն ունի բավականին սովորական մարտկոց՝ 5000 մԱ/ժ հզորությամբ։
Մարտկոցի լիցքավորումը բավականին հզոր կլինի՝ 80 Վտ: Սրա շնորհիվ հսկայական մարտկոցի լիցքավորման համար երկար ժամանակ չի պահանջվի։
Նոր սմարթֆոնի մասին այս պահին այլ տվյալներ դեռ հայտնի չեն, սակայն Y200 Pro-ն առաջարկում է 6,8 դյույմանոց կոր էկրան, Snapdragon 695 պրոցեսոր և 64 մեգապիքսել կետայնությամբ տեսախցիկ, ինչը նշանակում է, որ Y300 Pro-ն կունենա առնվազն այսպիսի, եթե իհարկե ոչ ավելի լավ հնարավորություններ:







