Սմարթֆոն ընտրելիս պետք է հաշվի առնել երեք հիմնական ասպեկտ՝ կատարողականությունը, տեսախցիկը և էկրանը: Այս մասին խոսել է BigGeek.ru կայքի գլխավոր խմբագիր Նիկոլայ Նիկոլաըը, փոխանցում է Pravda.Ru-ն։

Միաժամանակ փորձագետը պարզաբանել է, որ նոր սարքի գնումը կախված կլինի օգտատիրոջ անհատական ​​կարիքներից, բյուջեից ու այն առաջադրանքներից, որոնք պետք է կատարի սմարթֆոնը։ Օրինակ՝ նա խորհուրդ է տալիս որոշել, թե որ օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնն է ավելի հոգեհարազատ գնորդին՝ iOS, Android կամ այլ։

Եթե, օրինակ, հետաքրքրված եք բջջային խաղերով, ապա Նիկոլաևը խորհուրդ է տալիս հատուկ ուշադրություն դարձնել պրոցեսորին։ Մեկ այլ կարևոր պարամետր էկրանն է: Նրա խոսքով՝ 60 Հց և 120 Հց թարմացման արագությամբ սարքերը օգտատերերի համար տարբեր փորձառություններ կապահովեն։

Նշենք, որ սմարթֆոնն ընտրելիս ոչ պակաս կարևոր է նաև մարտկոցի հզորությունը, մասնավորապես այն, թե որքան ժամանակ կարող է այն աշխատել առանց վերալիցքավորման։ Եթե դուք օրվա ընթացքում շատ եք խոսում հեռախոսով, օգտվում տեսակապից կամ շատ եք դիտում տեսանյութեր, ապա ցանկալի է, որ մարտկոցը լինի հնարավորինս հզոր, այլապես ստիպված կլինեք ավելի հաճախ հեռախոսը դնել լիցքավորման։