Հայտնի ինսայդեր Ice Universe-ը հրապարակել է Samsung-ի ապագա առաջատար սմարթֆոնի՝ Galaxy S25 Ultra-ի բարձրորակ ռենդերային լուսանկար, որում հստակ երևում է այս սմարթֆոնի հիմնական դիզայներական առանձնահատկությունը՝ կորպուսի կլոր անկյունները։
«Էկրանն ավելի մեծ կլինի, կորպուսը՝ ավելի բարակ, տիտանի համաձուլվածքի կողային շրջանակն ավելի նեղ կլինի, իսկ էկրան-կորպուս հարաբերակցությունը ևս մեկ անգամ կթարմացնի Samsung-ի ռեկորդը»,- գրել է Ice Universe-ը։
Ինսայդերը նաև հրապարակել է Galaxy S25 Ultra-ի և iPhone 16 Pro Max-ի, Galaxy S25 Ultra-ի և Galaxy S24 Ultra-ի համեմատական պատկերը։
Ice Universe-ն առաջինն էր, որը ճշգրիտ խոսեց ջրվեժի էկրանով սմարթֆոնների նոր միտման, iPhone X-ի կտրվածքի, iPhone 14-ի նոր դիզայնի և Samsung-ի 200 մեգապիքսել պատկերի սենսորի մասին: Նոր ապրանքների մասին բացառիկ տեղեկություններ նրան փոխանցում են հարավկորեական հսկայի հետազոտությունների և զարգացման բաժնի աղբյուրները։








