Ռուսական «Պալաչ» կայքը կազմել է անցյալ տարիների հինգ լավագույն սմարթֆոնների ցանկը, որոնք ձեռնտու է գնել նաև այսօր։
Ցանկը բացում է OnePlus 10 Pro-ն, որն արժե մոտ 380 դոլար: Այն ունի 6,7 դյույմանոց LTPO2 AMOLED էկրան՝ 2K կետայնությամբ, 120 Հց հաճախականությամբ, HDR10+ աջակցությամբ և 1300 նիտ առավելագույն պայծառությամբ: Սարքի աշխատանքի համար պատասխանատու է Snapdragon 8 Gen 1 չիպը, իսկ 48 ՄՊ տեսախցիկը համալրվում է 50 ՄՊ գերլայնանկյուն մոդուլով և 3,3x օպտիկական խոշորացումով հեռաֆոտո ոսպնյակով՝ 8 ՄՊ կետայնությամբ։ 5000 մԱ/ժ մարտկոցը նաև ապահովում է արագ լարային լիցքավորում 80 Վտ հզորությամբ և անլար լիցքավորում 50 Վտ հզորությամբ:
Երկրորդ տեղում Google Pixel 7 Pro-ն է, որն ունի 50, 48 և 12 մեգապիքսել եռակի տեսախցիկ, 6,7 դյույմանոց LTPO AMOLED էկրան՝ 120 Հց հաճախականությամբ, 2K վիդեոյի հնարավորություն և մինչև 1500 նիտ պայծառությամբ։ Սարքը համալրված է սեփական Google Tensor G2 չիպով, ինչպես նաև 5000 մԱ/ժ մարտկոցով՝ լարային և անլար լիցքավորման աջակցությամբ՝ 23 Վտ հզորությամբ։
Երրորդ տեղը զբաղեցրել է կոմպակտ Samsung Galaxy S23-ը։ Անցյալ տարվա արտադրության կորեական այս առաջատար սմարթֆոնն ունի 6,1 դյույմանոց AMOLED էկրան՝ Full HD+ լուծաչափով, 120 Հց հաճախականությամբ, HDR10+ աջակցությամբ և 1750 նիտ առավելագույն պայծառությամբ։ Սարքն առաջարկում է հզոր Snapdragon 8 Gen 2 չիպ, եռակի տեսախցիկ՝ 50, 10 և 12 մեգապիքսել, ինչպես նաև 3900 մԱ/ժ մարտկոց և ջրից ու փոշուց պաշտպանություն՝ ըստ IP68 ստանդարտի։ Այս սմարթֆոնն արժե մոտ 523 դոլար։
Լավագույն հնգյակում ներառվել են նաև iPhone 13-ը և Huawei P60 Pro-ն՝ համապատասխանաբար մոտ 571 և 591 դոլար գնով։






