Samsung-ը պատրաստվում է թողարկել իր նոր առաջատար սմարթֆոնը՝ Galaxy S25, որը, ինչպես ակնկալվում է, կլինի հաջորդ տարվա ամենահետաքրքիր սարքերից մեկը։ Վերջին արտահոսքերը, ինչպես նաև Galaxy S25-ի բնութագրերի մասին որոշ հաստատված տեղեկություններ, վկայում են տեսախցիկի և էկրանի բաժինների զգալի բարելավումների մասին:
Sammobile-ի տվյալներով՝ Galaxy S25-ը տեսախցիկների հատվածում «խոշոր թարմացումներ» կստանա։ Ակնկալվում է, որ Galaxy S25 Ultra-ն կհամալրվի 200 ՄՊ հիմնական տեսախցիկով, որի շնորհիվ հնարավոր կլինի ավելի շատ մանրամասներ ստանալ, ներառյալ ցածր լույսի պայմաններում, 50 ՄՊ հեռաֆոտո ոսպնյակ՝ 3x օպտիկական խոշորացումով, 50 ՄՊ հեռաֆոտո ոսպնյակ՝ 5x օպտիկական խոշորացում և գերլայնանկյուն 50 ՄՊ տեսախցիկ:
Բացի դրանից, նախատեսվում է ներդնել պատկերների մշակման նոր ալգորիթմներ, որոնք նույնպես պետք է բարելավեն դրանց որակը։ Մասնավորապես, գույները կդառնան ավելի հագեցած, իսկ աղմուկի մակարդակը կնվազի։ Galaxy S25-ի և Galaxy S25+-ի տեսախցիկի բնութագրերը դեռ չեն բացահայտվել։
Նույնքան զգալի բարելավում կստանա էկրանը: Galaxy S25-ը կունենա հաջորդ սերնդի OLED տեխնոլոգիա, ինչը կապահովի ավելի վառ և կոնտրաստային գույներ և բարելավված տեսանելիություն դրսում վառ լուսավորության միջավայրում: Ակնկալվում է, որ էկրանը կունենա մինչև 120 Հց թարմացման հաճախություն՝ խաղերի և տեսանյութերի սահուն փորձառություն ապահովելու համար, ինչպես նաև HDR10+՝ պատկերի իրատեսականությունն ու գունային աստիճանավորման բարձր դինամիկ տիրույթի համար:
Samsung MX-ի փոխնախագահ Դանիել Արաուժոն ընդգծել է, որ հեռախոսը կունենա այս արդյունաբերության լավագույն պրոցեսորն ու հիշողությունը՝ արհեստական բանականության կատարելագործման համար: Խոսքը Qualcomm-ի Oryon CPU միջուկներով Snapdragon 8 Gen 4 չիպի մասին է, որի մասին ընկերությունը կհայտարարի երկու ամսից։
Արաուժոն նաև նշել է, որ Samsung-ն աշխատում է Google-ի հետ՝ բարելավելու արհեստական բանականության հնարավորությունները: «Առաջ նայելով՝ մենք ակնկալում ենք, որ կկարողանանք հասկանալ հաղորդագրությունների համատեքստը՝ մեր սարքերում արհեստական բանականության ավելի լավ փորձառություն ապահովելու համար: Դրան հասնելու համար մենք կամրապնդենք մեր գործընկերությունը՝ միաժամանակ զարգացնելով մեր ԱԲ տեխնոլոգիաները»:






