AnTuTu հարթակի մշակողները հրապարակել են Apple-ի սարքերի կատարողականության ցուցանիշների վարկանիշը, որի լավագույն տասնյակում ներառվել է միայն մեկ սմարթֆոն՝ iPhone 15 Pro-ն:
Հուլիսյան վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է 13 դյույմանոց iPad Pro M4-ը, որը AnTuTu-ում հազարավոր թեստերի հիման վրա հավաքել է 2,54 միլիոն միավոր: Նրան հաջորդում են 11 դյույմանոց iPad Pro M4-ը (2,54 մլն) և iPad Pro-ն՝ Apple M2 չիպով և 12,9 դյույմանոց էկրանով (2,01 մլն):
Չորրորդ և հինգերորդ տեղերը կիսել են 13 դյույմանոց iPad Air M2-ը (1,96 մլն) և 11-դյույմանոց iPad Pro M2-ը (1,93 մլն): Լավագույն սարքերի շարքում ներառվել են նաև 11 դյույմանոց iPad Air M2-ը (1,85 մլն), 12,9 դյույմանոց iPad Pro M1-ը (1,68 մլն), ինչպես նաև 11-դյույմանոց iPad Pro M1-ը և iPad Air M1-ը, որոնք հավաքել են 1,66 մլն և 1,62 մլն միավոր համապատասխանաբար:

Apple A17 Pro չիպով առաջատար iPhone 15 Pro-ն զբաղեցրել է միայն տասներորդ տեղը՝ հազարավոր թեստերի հիման վրա AnTuTu-ի վարկանիշում հավաքելով 1,51 միլիոն միավոր:
11-ից 19-րդ տեղերը զբաղեցնում են Apple-ի այլ սմարթֆոնները՝ սկսած iPhone 15 Pro Max-ից մինչև iPhone 13 Pro Max, սակայն այս սարքերը ներառված չեն եղել ամսական թոփում, որում ներառվում է տասը սարք։
Նշվում է, որ վարկանիշը կազմելու համար տվյալները հավաքվել են 2024-ի հուլիսի 1-ից հուլիսի 31-ը։






