AnTuTu հարթակի մշակողները հրապարակել են ամենահզոր Android սմարթֆոնների հուլիսյան վարկանիշը, որոնց առաջատարը խաղային Red Magic 9S Pro+-ն է։

AnTuTu-ում 1000 թեստերի հիման վրա խաղային սմարթֆոնը հավաքել է ավելի քան 2,18 միլիոն միավոր, ինչը թույլ է տվել նրան զբաղեցնել վարկանիշի առաջին տեղը։ Սարքի աշխատանքի համար պատասխանատու է հզորացված Snapdragon 8 Gen 3 LE չիպը։

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են One Plus Ace 3 Pro-ն (2,1 միլիոն), որն աշխատում է Snapdragon 8 Gen 3 չիպով և Redmi K70 Extreme Edition-ը (2,09 միլիոն)՝ MediaTek Dimensity 9300+ չիպով։

Antutu August 2024.jpg (105 KB)

Լավագույն տասնյակում ներառվել են նաև Asus ROG Phone 8 Pro-ն (2,09 միլիոն) Snapdragon 8 Gen 3-ում, որը հունիսին զբաղեցրել էր առաջին տեղը, iQOO Neo9S Pro-ն (2,08 միլիոն) Dimensity 9300+-ում, Vivo X100 Ultra-ն (2,05 միլիոն) և iQOO Neo9S Pro+-ը (2,05 միլիոն): Վերջին երկուսն աշխատում է Snapdragon 8 Gen 3 չիպով:

Ութերորդից տասներորդ տեղում են MediaTek Dimensity 9300-ի վրա հիմնված սմարթֆոնները՝ iQOO Neo9 Pro (2,03 մլն), Vivo X100 Pro (2,03 մլն) և Vivo X100 բազային մոդելը, որը հավաքել է 2,01 մլն միավոր։

Նշվում է, որ տվյալները հավաքվել են 2024-ի հուլիսի 1-ից հուլիսի 31-ը Չինաստանում սմարթֆոնների օգտագործողների շրջանում։