Ulefone ընկերությունը ներկայացրել է իր հերթական ամուր սմարթֆոնը՝ Armor 27T Pro-ն, որը ջերմային պատկերման տեսախցիկ ունի՝ հիմնված MSX և VividIR տեխնոլոգիաների վրա:
Բացի դրանից, նոր արտադրանքն ստացել է գիշերային տեսողության տեսախցիկ՝ 64 մեգապիքսել կետայնությամբ և հիմնական տեսախցիկ՝ 50 մեգապիքսել Samsung ISOCELL GN1 սենսորով։
Սմարթֆոնը սնուցվում է Dimensity 6300 SoC չիպով, որը զուգորդվում է 12 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողությամբ։ microSD քարտի միջոցով ներկառուցված հիշողությունը կարող է ընդլայնվել մինչև 2 ՏԲ: Սմարթֆոնն աշխատում է Android 14 օպերացիոն համակարգով:
Սարքն ունի է 6,78 դյույմանոց 120 Հց հաճախությամբ Full HD+ IPS էկրան և հսկա 10,600 մԱ/ժ մարտկոց՝ 33 Վտ լիցքավորմամբ և 30 Վտ անլար լիցքավորմամբ։ Պաշտպանության առանձնահատկությունները ներառում են IP68/69K և MIL-STD-810H: Գնի մասին տեղեկություններ դեռ չկան։






