Xiaomi-ն հայտարարել է, որ կթողարկի Redmi K70 Ultra առաջատար սմարթֆոնի Lamborghini Edition տարբերակը, այս մասին տեղեկացնում է iXBT կայքը։

Սպասվում է, որ Redmi K70 Ultra-ի բազային մոդելի և սմարթֆոնի «մրցարշավային» տարբերակի շնորհանդեսը տեղի կունենա 2024-ի հուլիսի 19-ին Xiaomi-ի մեծ միջոցառման ժամանակ։ Սակայն ընկերությունը որոշել է մինչև շնորհանդեսը պաշտոնապես ցուցադրել սարքը։

Սմարթֆոնը կստանա յուրահատուկ դիզայն՝ ոգեշնչված Lamborghini Huracan Super Trofeo EVO2 սուպերքարից։ Redmi K70 Ultra-ի այս տարբերակը հասանելի կլինի երկու գույնով՝ կանաչ և նարնջագույն: Սարքի հետևի վահանակը զարդարված է Lamborghini-ի տարբերանշանով և ունի տեսախցիկի հատվածի անսովոր ձև։

Lamborghini Edition - 1.png (447 KB)

Սարքի հետ տրվում է մեքենայի ոճի մեջ պատրաստված պատյան, լիցքավորիչ և այլ պարագաներ։ Հայտնի է, որ Redmi K70 Ultra-ն կստանա MediaTek Dimensity 9300+ չիպ, OLED էկրան՝ 1.5K կետայնությամբ և 144 Հց թարմացման արագությամբ, հիմնական տեսախցիկ՝ 50 Մպ Sony IMX906 սենսորով, 5500 մԱ/ժ մարտկոց՝ 120 Վտ արագ լիցքավորման աջակցությամբ, ինչպես նաև պաշտպանություն ջրից և փոշուց՝ համաձայն IP68 ստանդարտի:

Սա արդեն երկրորդ համագործակցությունն է Xiaomi-ի և Lamborghini-ի միջև. 2023-ի վերջին տեղի ունեցած առաջին համագործակցության արդյունքում թողարկվեց Redmi K70 Pro Lamborghini Edition-ը, որը վաճառվեց 4,600 յուանով (մոտ 627 դոլար): 

Lamborghini Edition - 2.jpg (114 KB)
Lamborghini Edition - 6.jpg (98 KB)
Lamborghini Edition- 3.jpg (79 KB)
Lamborghini Edition - 4.jpg (110 KB)
Lamborghini Edition - 5.jpg (73 KB)