Համացանցում արտահոսել են առաջիկայում թողարկվելիք Xiaomi 15 և Xiaomi 15 Pro սմարթֆոնների բոլոր բնութագրերը։ Ընդորում՝ արտահոսքը տեղի է ունեցել պաշտոնական շնորհանդեսից դեռ շատ առաջ։

Համաձայն արտահոսած տվյալների՝ Xiaomi 15 Pro-ն համալրված կլինի 5400 մԱ/ժ հզորությամբ մարտկոցով՝ զուգակցված 120 Վտ լարային գերարագ և 80 Վտ անլար լիցքավորման աջակցությամբ։ Սա մեկ քայլ առաջ է Xiaomi 14 Pro-ից, որն ունի 4880 մԱ/ժ հզորությամբ մարտկոց՝ 120 Վտ լարային արագ և 50 Վտ անլար արագ լիցքավորման աջակցությամբ:

Ստանդարտ Xiaomi 15-ը հագեցած կլինի մոտ 4900 մԱ/ժ մարտկոցով, որն ապահովում է 100 Վտ լարային արագ և 50 Վտ անլար լիցքավորում:

Xiaomi 15 Pro-ի դեպքում ուշագրավ բարելավումը կլինի էկրանի վրա մատնահետքերի սկանավորման ուլտրաձայնային տեխնոլոգիայի օգտագործումը: Բացի դրանից՝ Xiaomi 15 Pro-ն առաջին անգամ կօգտագործի պերիսկոպի խոշորացման ոսպնյակ՝ OmniVision OV50K սենսորով: Սարքը կունենա 6,73 դյույմանոց FHD էկրան՝ 120 Հց թարմացման արագությամբ, մինչդեռ բազային տարբերակը կունենա 6,36 դյույմանոց FHD էկրան՝ նույն 120 Հց թարմացման հաճախությամբ:

Xiaomi 15 Pro specs.png (370 KB)

Ե՛ւ Xiaomi 15-ը, և՛ 15 Pro-ն հասանելի կլինեն 12 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողությամբ, կլինի նաև 16 ԳԲ/ 1 ՏԲ տարբերակ: Մեկ այլ ընդհանուր հատկանիշ, որը բացահայտվել է արտահոսքի ժամանակ, ջրից և փոշուց պաշտպանությունն է՝ ըստ IP68 ստանդարտի։

Սպասվում է, որ Xiaomi 15-ի և Mi 15 Pro-ի թողարկումը տեղի կունենա հոկտեմբերին։ Ավելի կրտսեր տարբերակը կարժենա 630 դոլարից, իսկ ավագ տարբերակը՝ 730 դոլարից։