Թայվանական HTC ընկերությունը տեղական շուկայի համար ներկայացրել է HTC U24 Pro սմարթֆոնը։ Այն միջին մակարդակի սարք է, ապարատային հարթակը հիմնված է Snapdragon 7 Gen 3 SoC-ի վրա, բայց գինը տպավորիչ է՝ 585 դոլար հիմնական տարբերակի համար՝ 12 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողությամբ, կա նաև 12/512 ԳԲ տարբերակ, որն արժե 650 դոլար:
Նշենք, որ այս գումարի դիմաց Չինաստանում այժմ վաճառվում են ավելի նոր սերնդի ու հզոր Snapdragon 8 Gen 3 պրոցեսորով և նույն ծավալի հիշողությամբ առաջատար սմարթֆոններ։
HTC U24 Pro-ն ստացել է 6,8 դյույմանոց OLED էկրան՝ 120 Հց կադրերի հաճախությամբ և պաշտպանված է Corning Gorilla Glass-ի ապակիով: Առջևի վահանակի վրա, բացի 50 ՄՊ տեսախցիկից, կա LED ցուցիչ:

Տեսախցիկը բաղկացած է 50 ՄՊ հիմնական մոդուլից, 2x խոշորացում ապահովող 50 ՄՊ մոդուլից և 8 ՄՊ գերլայնանկյուն ոսպնյակով մոդուլից:
Մարտկոցի հզորությունը 4600 մԱ/ժ է, ունի 60 Վտ լարային լիցքավորման և 15 Վտ անլար լիցքավորման աջակցություն: Սմարթֆոնն ունի նաև 5 Վտ հակադարձ լիցքավորման հնարավորություն։ Հեռախոսն աշխատում է Android 14 օպերացիոն համակարգով:
Մոդելի մյուս առանձնահատկություններից են ականջակալի ստանդարտ խցիկը, NFC չիպը, Wi-Fi 6E-ն և Bluetooth 5.3 ադապտերները և էկրանի տակ գտնվող մատնահետքերի սկաները: Սմարթֆոնի հաստությունը 8,98 մմ է, քաշը՝ 198,7 գրամ։






