iGuides կայքը կազմել է հինգ լավագույն սմարթֆոնների ընտրանին, որոնք լավ ցուցանիշներ են գրանցում բջջային խաղերի ժամանակ և արժանի են ուշադրության։
ASUS ROG Phone 8 Pro
Ցուցակի առաջին տեղում է ASUS ROG Phone 8 Pro-ն, որը հիմնված է հզոր Snapdragon 8 Gen 3 չիպի վրա: Սարքը նաև ունի մինչև 165 Հց հաճախությամբ պայծառ էկրան, եզրերում լրացուցիչ կոճակներ, արտաքին հովացման Aero Active համակարգի աջակցություն, ականջակալի խցիկ և լիցքավորման երկու միակցիչ:
RedMagic 9 Pro Plus
Ցուցակի երկրորդ տեղում է խաղային RedMagic 9 Pro Plus-ը՝ նույն պրոցեսորով, սակայն ավելի մեծ՝ 6500 մԱ/ժ մարտկոցով՝ 80 Վտ լիցքավորման աջակցությամբ։ Սմարթֆոնն ունի առանց կտրվածքների էկրան․ սելֆիի տեսախցիկը տեղադրված է էկրանի տակ։ Բացի դրանից՝ այս մոդելն ունի սմարթֆոնի կորպուսում ներկառուցված հովացուցիչ:
iPhone 15 Pro Max
Ընտրանիում ներառված է նաև առաջատար iPhone 15 Pro Max-ը, որը, ի տարբերություն Android-ով աշխատող մրցակիցների, ունի ամբողջական աջակցություն PC համակարգիչների համար նախատեսված այնպիսի խաղերի համար, ինչպիսիք են Resident Evil 4-ը, Resident Evil 8-ը, Death Stranding-ը և Assassin's Creed Mirage-ը, որի թողարկումը նախատեսված է հունիսի 6-ին։
OnePlus 12
Սմարթֆոնն ունի 6,82 դյույմանոց էկրան՝ 120 Հց թարմացման հաճախությամբ, ստերեո ձայն և LDAC կոդեկի աջակցությամբ Bluetooth 5.4 մոդուլ, որի շնորհիվ ձայնը կարող է ստացվել անլար ականջակալով կամ բարձրախոսներով՝ առանց որակի կորստի և գրեթե առանց ուշացման: Ինքնավարության առումով այն զգալիորեն առաջ է Android սմարթֆոններից շատերից, թեև մի փոքր պակաս է iPhone 15 Pro Max-ից, և եթե խաղի ընթացքում մարտկոցը հանկարծ սպառվի, այն կարող է 100 վտ հզորությամբ լիցքավորիչով լիցքավորվել զրոյից մինչև 100 տոկոս՝ մոտ 20-25 րոպեում։
Black Shark 5 Pro
Սա համեմատաբար հին մոդել է, որը թողարկվել է 2022-ի վերջին։ Այն բավական լավ կատարողականություն ունի և միևնույն ժամանակ ավելի քիչ արժե, քան ներկայիս առաջատար սմարթֆոնները և առաջարկում է կատարողական նմանատիպ ցուցանիշներ: Սմարթֆոնն ունի վառ OLED էկրան, Snapdragon 8 Gen 1 պրոցեսոր, շատ արագ 120 վտ լիցքավորում։






