Blackview-ն թողարկել է ամուր կառուցվածքով Oscal Pilot 2 սմարթֆոնը, որն ունի երկու էկրան և երկու վառ լուսադիոդ, որոնք գործում են որպես լապտեր։ Սմարթֆոնը նաև հզոր մարտկոց ունի։
Blackview Oscal Pilot 2-ը կարող է դիմանալ ջրում սուզվելուն, ինչպես նաև 1,2 մետր բարձրությունից ընկնելուն։ Ընկերությունը նշում է, որ Oscal Pilot 2-ը կարող է օգտագործվել -20°C-ից մինչև 60°C ջերմաստիճանի պայմաններում։
Սմարթֆոնն ունի 6,5 դյույմանոց 120 Հց էկրան՝ Corning Gorilla Glass 5 ապակիով: Էկրանի կետայնությունը 1080 x 2400 պիքսել է: Սմարթֆոնի հետևի մասում տեղադրված է 1,3 դյույմանոց կլոր էկրան, որը կարող է օգտագործվել ծանուցումները ցուցադրելու համար։

Blackview Oscal Pilot 2-ն աշխատում է MediaTek Helio G99 չիպսեթով, ունի 8 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողությամբ, ինչպես նաև հիշողության քարտի բնիկ։ Սմարթֆոնը համալրված է 8800 մԱ/ժ հզորությամբ մարտկոցով, որը կարող է լիցքավորվել մինչև 45 Վտ հզորությամբ։
Oscal Pilot 2-ն ունի 50 ՄՊ հիմնական տեսախցիկ՝ Samsung Isocell GN5 սենսորով, ինչպես նաև գերլայնանկյուն տեսախցիկ, իսկ LED լապտերն ունի 170 լյումեն պայծառություն և 18 մետր հեռահարություն: Pilot 2 սմարթֆոնը կշռում է 368 գրամ, հաստությունը՝ 17 մմ։ Սմարթֆոնն արժե 280 դոլար։






