AnTuTu հարթակը հրապարակել է Android օպերացիոն համակարգով աշխատող միջին բյուջետային սմարթֆոնների մայիսի վարկանիշային ցուցակը՝ ըստ դրանց կատարողականության։ Մայիսյան ընտրանիի առաջատարը OnePlus Ace 3V-ն է։

Ահա թե ինչ տեսք ունի վարկանիշային ամբողջ աղյուսակը.

  1. OnePlus Ace 3V։ Snapdragon 7+ Gen 3 չիպի վրա հիմնված սմարթֆոնը միջինը 1,43 միլիոն միավոր է հավաքել՝ ըստ AnTuTu-ի 1000 թեստերի արդյունքների:
  2. Realme GT Neo6 SE։ Այս սմարթֆոնը ևս աշխատում է Snapdragon 7+ Gen 3 պրոցեսորով և հավաքել է 1,38 միլիոն միավոր:
  3. Redmi K70E։ Այս սմարթֆոնն ունի MediaTek Dimensity 8300 Ultra չիպ և հավաքել է 1,37 միլիոն միավոր:
  4. Realme GT Neo5 SE։ Սմարթֆոնը հավաքել է  1,14 միլիոն միավոր, աշխատում է Snapdragon 7+ Gen չիպով։
  5. Redmi Note 12 Turbo. 1,13 միլիոն միավոր արդյունքով այս հեռախոսը ևս աշխատում է Snapdragon 7+ Gen պրոցեսորով։
  6. Oppo Reno11 5G։ Աշխատում է Dimensity 8200 պրոցեսորով, հավաքել է 991,000 միավոր:
  7. iQOO Z8։ Սմարթֆոնն ունի Dimensity 8200 չիպ, վարկանիշում գրանցել է 974,000 միավոր արդյունք:
  8. iQOO Neo7 SE։ Աշխատում է Dimensity 8200 պրոցեսորով, հավաքել է 970,000 միավոր:
  9. Oppo K12 5G։ Այս սմարթֆոնը վաստակել է 902,000 միավոր, աշխատում է Snapdragon 7 Gen չիպով։
  10. Redmi Note 12T Pro։ Աշխատում է MediaTek Dimensity 8200 Ultra չիպով և վաստակել է 886,000 միավոր:

Նշենք, որ բոլոր Android սմարթֆոնների մեջ կատարողականության ցուցանիշներով մայիսի համար անգերազանցելի առաջատար է ճանաչվել Vivo X100s-ը, որը AnTuTu-ի թեստերում հավաքել է ավելի քան 2,1 միլիոն միավոր։