Honor ընկերությունը Չինաստանում ներկայացրել է նոր՝ Honor 200 և Honor 200 Pro սմարթֆոնները: Երկուսն էլ բավականին անսովոր դիզայն ունեն, լավ բնութագրեր, և այս ամենը համեմատաբար ցածր գնով:
Դիզայն և էկրան
Ինչպես հայտնում է GSMArena կայքը, երկու մոդելներն էլ ունեն նման դիզայն և 6,7 դյույմանոց OLED էկրաններ՝ Full HD+ կետայնությամբ։ Էկրանն ապահովում է 120 Հց թարմացման հաճախություն և ունի մինչև 4000 նիտ առավելագույն պայծառություն, ինչը հստակ և պայծառ պատկեր է ապահովում։
Կատարողականություն և մարտկոց
- Honor 200 Pro
- Պրոցեսորը՝ Snapdragon 8s Gen 3
- Մարտկոցը՝ 5200 մԱ/ժ՝ 100 Վտ արագ լիցքավորմամբ
- Անլար լիցքավորում՝ 66 Վտ
- Honor 200
- Պրոցեսորը՝ Snapdragon 7 Gen 3
- Մարտկոցը՝ 5200 մԱ/ժ՝ 100 Վտ արագ լիցքավորմամբ
- Անլար լիցքավորում չունի
Տեսախցիկներ
- Honor 200 Pro
- Հիմնական տեսախցիկը՝ 50 MP օպտիկական կայունացմամբ (OIS)
- Հեռաֆոտո ոսնպյակ՝ 50 ՄՊ 2,5x օպտիկական խոշորացմամբ և OIS
- Գերլայնանկյուն մոդուլ՝ 12 ՄՊ
- Սելֆիի տեսախցիկ՝ 50 ՄՊ
- Honor 200
- Հիմնական տեսախցիկ՝ 50 ՄՊ OIS-ով (բայց այլ սենսորով)
- Սելֆիի տեսախցիկ՝ 50 ՄՊ
Ծրագրային ապահովում
Երկու մոդելներն էլ աշխատում են ընկերության արտադրության MagicOS 8.0 ծրագրաշարով՝ հիմնված Android 14-ի վրա, որն առաջարկում է ժամանակակից հնարավորություններ և օպտիմիզացված միջերես։
Գին և մատչելիություն
- Honor 200
- 2699 յուան (372 դոլար) 12 ԳԲ/256 ԳԲ հիշողությամբ տարբերակի համար
- 3199 յուան (442 դոլար) 16/512 ԳԲ տարբերակի համար
- Honor 200 Pro
- 3499 յուան (483 դոլար) հիմնական կոմպլեկտացիայով՝ 12/256 ԳԲ հիշողության ծավալով
- 4499 յուան (621 դոլար) 16 ԳԲ/1 ՏԲ հիշողությամբ տարբերակի համար
Երկու տարբերակների թողարկումն էլ Չինաստանում սպասվում է մայիսի 31-ին։
Միջազգային շուկայի համար Honor 200 և 200 Pro սմարթֆոնները կներկայացվեն հունիսի 12-ին Փարիզում։ Այնուհետև հայտնի կդառնան այլ շուկաների համար դրանց գները։






