Շարժական պաշտպանված սարքեր արտադրող AGM ընկերությունը ներկայացրել է նոր AGM X6 սմարթֆոնը, որն կարող է դիմանալ 60 մետր բարձրությունից ընկնելուն և նույնիսկ հրդեհին։
Ինչպես հայտնում է Mobilteleon կայքը, AGM X6-ն ունի ջրից և փոշուց բարձր պաշտպանվածություն՝ համաձայն IP68 և IP69 ստանդարտների։ Ավելին, ընկերությունն առաջարկում է ընդլայնված երաշխիք, որը ներառում է անվճար վերանորոգում, նույնիսկ եթե սարքը դիտավորյալ է վնասվել, օրինակ՝ եթե այն նետել են ջուրը կամ եռացող կաթսան:

Տեխնիկական բնութագրեր:
- Պրոցեսոր․ Unisoc T750,
- Հիշողություն․ 8 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողություն,
- Էկրան․ 6,78 դյույմ Full HD+՝ 60 Հց թարմացման հաճախությամբ,
- Տեսախցիկներ․ 50 ՄՊ հիմնական տեսախցիկ և 20 ՄՊ գիշերային տեսողության մոդուլ,
- Մարտկոց․ 5000 մԱ/ժ՝ 18 Վտ արագ լիցքավորման աջակցությամբ,
- Լրացուցիչ հնարավորություններ․ ինֆրակարմիր ջերմաչափ և աուդիոխցիկ։
Այսպիով՝ բնութագրերը բավականին լավն են: Հատուկ ուշադրության են արժանի գիշերային տեսողության տեսախցիկը և ինֆրակարմիր ջերմաչափը, որը թույլ է տալիս չափել շրջակա միջավայրի և առարկաների ջերմաստիճանը։

Չինաստանում AGM X6-ի գինը 2799 յուան է (մոտ 395 դոլար): Բացի ստանդարտ մոդելից՝ ընկերությունը կներկայացնի նաև AGM X6 Zero սահմանափակ քանակով շարքը՝ հետևի թափանցիկ վահանակով։ Գինը 3199 յուան է (մոտ 450 դոլար):






