Sony ընկերությունը ներկայացրել է Xperia 1 VI առաջատար սմարթֆոնը։ Ներկայիս ֆլագմանային շարքի վեցերորդ սերնդի այս սմարթֆոնը պահպանել է նույն դիզայնը և, ընդհանուր առմամբ, շատ չի տարբերվում անցյալ տարվա մոդելից։ Կարևոր տարբերություններ, այդուհանդերձ, կան։
Օրինակ՝ Sony-ն, դեռ անհայտ պատճառով հրաժարվել է իր սեփական արտադրության 21:9 հարաբերակցությամբ էկրաններից, որոնք սկսեց ավելի շուտ գովազդել, քան մյուսները: Xperia 1 VI-ն ունի 19,5:9 հարաբերակցությամբ էկրան:
Բացի դրանից՝ Sony-ն հրաժարվել է 4K-ից՝ այն փոխարինելով Full HD+-ով։ Ինչ վերաբերում է մնացածին, ապա նոր սմարթֆոնն ունի OLED LTPO էկրան՝ 1-ից 120 Հց հաճախականությամբ և 1300 քդ/մ2 պայծառությամբ։
Մարտկոցի հզորությունը դեռ նույնն է՝ 5000 մԱ/ժ, իսկ լիցքավորումը՝ 30 վտ: Նոր սմարթֆոնն աշխատում է Snapdragon 8 Gen 3 SoC պրոցեսորով, ունի 12 ԳԲ օպերատիվ և 256 կամ 512 ԳԲ ներկառուցված հիշողություն: Ընկերությունը վերջապես սկսել է օգտագործել գոլորշիացման խցիկ հարթակի հովացման համար։
Հիմնական տեսախցիկը, կարծես, մնացել է անփոփոխ: Այն 48 ՄՊ սենսոր է՝ 1/1,35 դյույմ օպտիկական ֆորմատով։ Բացի դրանից՝ սմարթֆոնն ստացել է տեսախցիկ՝ 85-170 մմ հեռաֆոտո ոսպնյակով։
Սմարթֆոնն ունի ականջակալի խցիկ, դիմացի տեսախցիկ, որը դեռ տեղադրված է շրջանակի ներսում, հետևի փայլատ ապակի։ Սմարթֆոնը թողարկվում է երեք գույնով (սև, սպիտակ և կանաչ) և արժե 1400 եվրո:







