Նոր թողարկված ո՞ր Android սմարթֆոններն են արժանի ձեր ուշադրությանը: AnTuTu հարթակը հրապարակել է սմարթֆոնների ապրիլյան վարկանիշը՝ հիմնված դրանց կատարողականության ցուցանիշների վրա, որը կարող է օգնել օգտատերերին գնահատել և ընտրել ամենահարմար սարքը շուկայում առկա բազմաթիվ առաջարկներից։
Ցուցակի առաջին տեղում Asus ROG Phone 8 Pro խաղային սմարթֆոնն է։ Snapdragon 8 Gen 3 չիպի միջոցով այս սմարթֆոնը AnTuTu-ի թեստում տպավորիչ 2,12 միլիոն միջին միավոր է հավաքել: Այս արդյունքը հաստատում է, որ սմարթֆոնն ակնհայտորեն կարողանում է պահպանել իր արագագործությունն ու սահուն աշխատանքը նույնիսկ ամենաշատ ռեսուրսներ պահանջող խաղերի և հավելվածների օգտագործման ժամանակ:
Երկրորդ և երրորդ տեղերում են iQOO 12-ը (2,09 մլն միավոր) և խաղային Nubia Red Magic 9 Pro+-ը (2,08 մլն միավոր), որն աշխատում է անցյալ տարվա Snapdragon 8 Gen 2 չիպով։ Երկու սարքերն էլ ունեն բարձր կատարողականություն և կարող են կատարել ամենաբարդ առաջադրանքները։
Հետաքրքիր է նշել, որ վարկանիշի մյուս բոլոր սմարթֆոնները ևս օգտագործում են անցյալ տարվա Snapdragon 8 Gen 2 չիպը, որը հաստատում է դրա հուսալիությունն ու արդյունավետությունը նույնիսկ ավելի նոր պրոցեսորների մոդելների համեմատ:
Չորրորդից տասներորդ տեղերը զբաղեցրել են հետևյալ սարքերը.
- Vivo X Fold3 Pro (2,07 մլն միավոր),
- Vivo X100 Pro (2,05 մլն միավոր)
- iQOO 12 Pro (2,04 մլն միավոր),
- iQOO Neo9 Pro (2,04 մլն միավոր),
- Oppo Find X7 Ultra (2,02 մլն միավոր),
- Vivo X100 (2,02 մլն միավոր),
- OnePlus 12 (2,01 մլն միավոր)։
Ըստ վարկանիշի հեղինակների՝ այս բոլոր սմարթֆոններն տպավորիչ կատարողականություն և ֆունկցիոնալություն ունեն։






