Xiaomi-ն ներկայացրել է Xiaomi 4 Pro Max էլեկտրական սկուտերը՝ մի շարք առաջադեմ հնարավորություններով։ Այն արդեն վաճառվում է Եվրոպայում 599,99 եվրոյով:

Սկուտերն ստացել է ավելի հզոր 400 Վտ շարժիչ (առավելագույն հզորությունը հասնում է 960 Վտ): Համեմատության համար նշենք, որ իր նախորդի՝ Xiaomi 4 Pro Plus-ի շարժիչի հզորությունը 350 Վտ է: Նոր արտադրանքը կարող է ապահովել դինամիկ ընթացք մինչև 25 կմ/ժ արագությամբ և բարձրանալ մինչև 25 աստիճան թեքությամբ ճանապարհով:

Xiaomi 4 Pro Max 1.png (136 KB)

Սկուտերն ունի արագության երեք ռեժիմ՝ 6 կմ/ժ (քայլելու արագություն), ստանդարտ ռեժիմ՝ 20 կմ/ժ, և սպորտային՝ 25 կմ/ժ։ Սարքի անիվները 10 դյույմանոց են, և երկմխոցանի առջևի կախոցի հետ միասին ապահովում են հարմարավետ երթևեկություն անհարթ տեղանքով և երկարացնում տրանսպորտային միջոցի կյանքը։

Սկուտերի առավելագույն բեռնվածությունը մինչև 120 կգ է: Ինքը՝ սկուտերը, կշռում է 21,3 կգ, մարտկոցի հզորությունը 10,2 Ա/ժ է, մեկ լիցքավորմամբ սկուտերը կարող է այցնել մինչև 60 կմ տարածք։ Լիցքավորման համար պահանջվում է երեք ժամ։

Էլեկտրական սկուտերն ունի նաև թմբուկային արգելակներով՝ E-ABS հակաբլոկային արգելակման համակարգով։ Այն պաշտպանված է խոնավությունից IPX4 ստանդարտի համաձայն, այնպես որ այն կարելի է ապահով վարել ջրափոսերի միջով: 

Xiaomi-Electric-Scooter-4-Pro-Max.png (65 KB)