Եթե ձեզ նկարում են iPhone-ով, 99 տոկոս դեպքերում պետք է նայել սմարթֆոնի հետևում՝ վերևի ձախ անկյունում տեղակայված լայնանկյուն տեսախցիկին։ Հենց այս տեսախցիկն է սովորաբար օգտագործվում մարդկանց նկարելու համար։ Այս խորհրդով կիսվել են «Палач» հարթակի տեխնոբլոգերները։
iPhone-ների առաջադեմ մոդելներում օգտագործվում է երեք տեսախցիկից բաղկացած բլոկ՝ լայնանկյուն, գերլայնանկյուն և տելեֆոտո։ Բազային սարքավորումներում, ինչպիսիսն են iPhone 13 և iPhone 14, տեղակայված է երկու տեսախցիկ՝ լայնանկյուն և գերլայնանկյուն։ Սմարթֆոնը լուսանկարելիս ընտրում է դրանցից ամենահամապատասխանը ավտոմատ ռեժիմով։
Տեխնոբլոգերների խոսքով՝ հիմնական օբյեկտիվը լայնանկյունն է։ Այն տեղակայված է հեռախոսի հետևի պանելի վերևի ձախ անկյունում։ 99 տոկոս դեպքերում տեսախցիկի առաջ կեցվածք ընդունելիս անհրաժեշտ է նայել հենց այդ շրջանակին։
Աջ կողմում տեղակայված գերլայնանկյուն օբյեկտիվին նայել անհրաժեշտ է այն ժամանակ, երբ միացված է 0,5Х ֆունկցիան՝ հնարավորինս շատ մարդկանց մեկ կադրում տեղավորելու համար։
Եթե սմարթֆոնն ունի ընդամենը երկու տեսախցիկ (ինչպես բազային մոդելների մեծամասնության դեպքում է), հիմնական՝ լայնանկյուն տեսախցիկը տեղակայված է ներքևում, և խորհուրդ է տրվում նայել հենց դրան։






