ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և Ռուսաստանի հայերի միությունը երիտասարդ գիտնականների համար (մինչև 45 տարեկան) հայտարարում են «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթը, տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Մրցույթով սահմանվել են 1-ին և 2-րդ կարգերի մրցանակներ՝ 4 անվանակարգերում

  • ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտություններ
  • քիմիա և Երկրի մասին գիտություններ
  • կյանքի մասին գիտություններ
  • հայագիտություն և հասարակական գիտություններ:

Մրցանակային ընդհանուր ֆոնդը 8 միլիոն դրամ է: Մրցանակակիրները կպարգևատրվեն դրամական պարգևներով և կարժանանան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Ռուսաստանի հայերի միության պատվավոր դիպլոմների:

Մրցույթին պետք է ներկայացվեն միայն 2021-2023 թվականներին հրապարակված գիտական հոդվածներ, հոդվածների շարք, մենագրություններ կամ արտոնագրված աշխատանքներ:

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները հարկավոր է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։ Փաստաթղթերի բնօրինակները ստորագրված և կնքված հարկավոր է  ներկայացնել ՀՀ ԳԱԱ նախագահության գիտակազմակերպական բաժին (Երևան, 0019, Մարշալ Բաղրամյան պող. 24):

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն օգոստոսի 31-ն է։

Մրցույթին մասնակցելու պայմանները՝ այստեղ, իսկ դիմում-հայտը՝ այստեղ։