Pebble-ի հիմնադիր Էրիկ Միգիկովսկին ներկայացրել է Beepberry կոչվող անսովոր սարք, որը գրպանի համակարգիչ է՝ երբեմնի հայտնի Blackberry հեռախոսների ստեղնաշարի նման ստեղնաշարով և 400x240 լուծաչափով Memory LCD էկրանով: Դրա վրա տեղադրված ստեղնաշարն իսկապես Blackberry Classic Q20 հեռախոսի ստեղնաշար է, որն աշխատում է Raspberry Pi Zero W պրոցեսորով:

Ի սկզբանե սարքը նախագծված է գործարկելու համար Beeper հավելվածը, որն ունիվերսալ հաղորդագրությունների հավելված է, միավորում է ամեն ինչ՝ WhatsApp-ից մինչև iMessage: Միգիկովսկին, սակայն, Beepberry-ն նկարագրում է որպես հաքերների համար նախատեսված «էլեկտրոնային թղթի» նոութբուք: Կարծես, այն իսկապես կարելի է «կոտրել» և ստիպել, որպեսզի շատ այլ բաներ անի։ Մշակողի կայքը տրամադրում է մի քանի օրինակներ, որոնք կօգնեն կողմնորոշվել. այս սարքով հնարավոր է ստուգել եղանակը, խաղալ Ascii Star Wars, Cyberdeck, գործարկել Gomuks Matrix կլիենտը։

Սարքի տեխնիկական բնութագրերը.
- Բարձր կոնտրաստով 2,7 դյույմանոց Sharp Memory LCD էկրան՝ էներգիայի գերցածր սպառմամբ,
- Raspberry Pi Zero W (ըստ ցանկության) ցածր պրոֆիլի առանց զոդման համատեղելի միակցիչով,
- Ստեղնաշարի կոշտ կոճակներ հետին լուսավորությամբ և թաչփադով,
- Ծրագրավորվող RGB LED ծանուցումների համար,
- Ծրագրավորվող կողային կոճակ,
- RP2040 ներքին միկրոկոնտրոլեր (ստեղնաշարը և ծայրամասային սարքերը կառավարելու համար),
- USB-C ծրագրավորում և լիցքավորում,
- 2000 մ/Աժ հզորությամբ լիթիում-պոլիմերային մարտկոց,
- Չափերը՝ 74 մմ х 104 մմ х 15 մմ։
Beepberry-ն արժե 79 դոլար, իսկ 99 դոլար արժողությամբ հավաքածուն ներառում է նախապես տեղադրված Pi Zero W պրոցեսոր:
Միայն 50 Beepberry սարք է ներկայումս հասանելի է նախնական պատվերի համար: Սարքի ծրագրակազմը և ինտերֆեյսը կարելի է ներբեռնել մշակողի կայքից: Բացի դրանից, Discord-ում հայտնվել է համայնք, որն զբաղվում է այս նախագծի զարգացմամբ։






