Ընդամենը չորս օր առաջ մի կրիպտոներդրող 0,125 ETH-ն (այն ժամանակ արժեր 250 դոլար) փոխանակել է 5,9 տրիլիոնի PEPE թոքեններով: Երեկ այս թոքենների արժեքը կազմում էր 1,02 միլիոն դոլար: Սակայն հարց է, թե արդյոք նա կարող է վաճառել իր PEPE թոքենները:
Ինչպես տեղեկացնում է Decrypt.co-ն, հերթական մեմքոյնի ներդրողը ներկայումս ունի 1,02 միլիոն դոլար արժողությամբ PEPE թոքեններ, սակայն պարզվում է, որ տարբերություն կա «թղթի վրա» ակտիվների գնահատման և այն իրական գումարի վերածելու միջև:
«Քանի որ նրանք իրենց պորտֆելում 5,9 տրիլիոնի PEPE թոքեններ ունեն, այս ակտիվները իրացնելու համար 46,200 տարի կպահանջվի՝ պայմանով, որ պահանջարկը չնվազի,- ասում է Conotoxia Ltd-ի շուկայի վերլուծաբան Գժեգոժ Դրոզձը,- Այս դիրքից արագ դուրս գալու ցանկացած փորձ կարող է հանգեցնել գնի նվազման, ընդհուպ մինչև գնման մակարդակից ցածր մակարդակի»:
Վերլուծաբանն իրավիճակը համեմատել է միլիարդատերերի հետ, որոնք ցանկանում են դրամի վերածել իրենց հարստությունը՝ նշելով, որ իրենց կարողությունները վաճառելու փորձը կարող է հանգեցնել համապատասխան բաժնետոմսերի գնի անկմանը։
Գորտի պատկերով PEPE մեմքոյնի գինը վերջին օրերին կտրուկ աճել էր հատկապես այն բանից հետո, երբ դրա ստեղծողները հայտարարել էին, թե այն «գոյություն ունեցող ամենահիշվող մեմքոյնն է»:
Նախկինում Գուրգավին Չանդհոկը ստեղծել էր Pump Coin անունով մեմքոյն, որի շուկայական կապիտալիզացիան հասավ մինչև 4,8 միլիարդ դոլարի։ Ընդորում՝ Չանդհոկին էին պատկանում այս թոքենների «99%-ը»: Այնուամենայնիվ, շուկայում այս թոքենների պահանջարկի բացակայության պատճառով Գուրգավին Չանդհոկը չկարողացավ վաճառել դրանք։
Մեմքոյն են համարվում նաև հայտնի կրիպտոարժույթներ Dogecoin և Shiba Inu:






