Ճապոնացի աստղագետը ֆիքսել է պահը, երբ երկնաքարն ընկնում է Լուսնի վրա

13 մարտի, 2023  19:43

Ճապոնացի աստղագետ, Հիրացուկի քաղաքի թանգարանի կուրատոր Դայչի Ֆուջիին հաջողվել է տեսախցիկով ֆիքսել պահը, երբ Լուսնի վրա երկնաքար է ընկնում, տեղեկացնում է Space.com-ը։

Իրադարձությունը տեղի է ունեցել փետրվարի 23-ին տեղական ժամանակով ժամը 20:14-ին (Երևանի ժամանակով 15:14-ին): Ենթադրվում է, որ երկնաքարն ընկել է Իդելեր Լ կոչվող խառնարանի մոտ՝ Պիտիսկ խառնարանից հյուսիս-արևմուտք, ասել է Ֆուջին:

Նման օբյեկտները շարժվում են միջինը մոտ 13,4 կմ/վ արագությամբ։ Երբ դրանք բախվում են ավելի մեծ մարմինների, զգալի քանակությամբ ջերմություն և լույսի պայծառ շող է արձակվում։ Եթե ​​երկնաքարը բավականաչափ մեծ է, ապա դրա անկումը դեպի Լուսին կարելի է տեսնել նաև Երկրից։

Այս աստերոիդի անկման հետևանքով առաջացած խառնարանը կարող է ունենալ մոտ մեկ տասնյակ մետր տրամագիծ, կարծում է ճապոնացի աստղագետը։ Ըստ նրա՝ դրա պատկերը շուտով հնարավոր կլինի ստանալ լուսնային ուղեծրում գտնվող սարքերի միջոցով, ինչպիսիք են ամերիկյան Lunar Reconnaissance Orbiter-ը կամ հնդկական Chandrayaan 2-ը:

Երկնային մարմինների մեծ մասը, որոնք շարժվում են դեպի Երկրի մակերևույթ, ամբողջությամբ այրվում են մթնոլորտում, իսկ Լուսնի մթնոլորտը շատ բարակ է, ինչի հետևանքով երկնաքարերը, որոնք երբեք չեն հասնում Երկրի մակերևույթ, հանգիստ բախվում են Լուսնին, որն ամբողջությամբ ծածկված է նման խառնարաններով։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ