iPhone 15-ը և 15 Plus-ը նոր տեսախցիկ կունենան․ ի՞նչ է հայտնի հաջորդ iPhone-ների մասին

13 փետրվարի, 2023  18:55

Հեղինակավոր ինսայդեր Shrimpappplepro-ն Twitter-ի իր էջում հայտնել է, որ iPhone 15-ի բազային մոդելները նոր տեսախցիկ կստանան։ Ինսայդերը, սակայն, այլ մանրամասներ չի հայտնել։

Ինչպես տեղեկացնում է Gsmarena.com-ը, հավանաբար, խոսքն այն մասին է, որ հիմնական iPhone 15-ները կստանան 48 մեգապիքսելանոց տեսախցիկ, որն այժմ օգտագործվում է iPhone 14 Pro մոդելում:

Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ iPhone 15-ը և 15 Plus-ը կստանան համապատասխանաբար 6,1 և 6,7 դյույմ անկյունագծով էկրաններ: Ըստ այդ լուրերի՝ նորույթը կստանա նաև նոր Dynamic Island, որն օգտագործվում է iPhone 14 Pro-ում, ինչպես նաև USB Type-C միակցիչ։

Ինչ վերաբերում է Pro մոդելներին, ապա կարող են լինել 6.1 դյույմանոց iPhone 15 Pro և ավելի մեծ iPhone 15 Pro Max կամ նույնիսկ iPhone 15 Ultra: Ակնկալվում է, որ այս մոդելների դեպքում Apple-ը կհրաժարվի հարթ եզրերից․ այս հեռախոսները կունենա կլորացված եզրեր։

Նաև հաղորդվում էր, որ iPhone 15-ը կլինի Apple-ի առաջին սմարթֆոնը, որը Lightning միակցիչի փոխարեն կօգտագործի USB-C, սակայն սարքը լիցքավորելու համար կպահանջվի ընկերության կողմից վավերացված լար։

iphone-15-pro-renders3.jpg (22 KB)
Ըստ վերլուծաբան և Display Supply Chain Consultants և DisplaySearch հետազոտական ​​ընկերությունների հիմնադիր Ռոս Յանգի՝ iPhone 15 շարքի բոլոր մոդելները գրեթե նման կլինեն իրար, իսկ նոր շարքը, ամենայն հավանականությամբ, կունենա չորս մոդել՝ iPhone 15, iPhone 15 Plus, iPhone 15 Pro և iPhone 15 Ultra։

Խոսակցություններ կային նաև այն մասին, որ iPhone 15 Pro-ն և iPhone 15 Pro Max-ը երկուսն էլ կաշխատեն 3 նմ Apple A17 չիպով, որը կունենա զգալիորեն բարելավված կատարողականություն և էներգիայի արդյունավետություն Apple A16 պրոցեսորի համեմատ: Երեք նանոմետրանոց տեխպրոցեսն ունի մի շարք առավելություններ 5 նմ պրոցեսի նկատմամբ. էներգիայի սպառումը կրճատվում է 34%-ով նույն կատարողականի համար, կատարողականը բարելավվում է 18%-ով նույն էներգիայի սպառման դեպքում, և տրանզիստորների խտությունը կարող է ավելացվել 60%-ով։

Ակնկալվում է, որ iPhone 15 Pro-ն կունենա 8 ԳԲ օպերատիվ հիշողություն, մինչդեռ այս տարվա մոդելներն ունեն ընդամենը 6 ԳԲ հիշողություն:

Ըստ լուրերի՝ Apple-ը կարող է iPhone 15 Pro-ի և iPhone 15 Pro Max-ի ձայնի և միացման սովորական կոճակները փոխարինել սենսորային կառավարմամբ: Այնուամենայնիվ, շատ օգտատերեր կարծում են, որ դա լավ գաղափար չէ, քանի որ նման կոճակները ամենայն հավանականությամբ կարձագանքեն նաև պատահական հպումներին: 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ