Zangi-ն Հարավային Ամերիկայում մեսենջերների շարքում 4-րդ տեղում է․ Վահրամ Մարտիրոսյան

6 փետրվարի, 2023  11:32

Zangi հայկական հավելվածը Հարավային Ամերիկայի տարածաշրջանում առաջ է անցել Signal-ից և Viber-ից և մեսենջերների շարքում 4-րդ տեղում է, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Zangi-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը։

«Zangi-ն ամբողջ Հարավային Ամերիկայում՝ Մեքսիկայից մինչև Արգենտինա մեսենջերների մեջ դուրս է եկել 4-րդ տեղը։ Whatsapp, Telegram, Messenger, Zangi։ Այս ռեգիոնում մենք արդեն առաջ ենք անցել Signal-ից և Viber-ից։

Մենք աճում ենք նաև Հյուսիսային Ամերիկայում, Արաբական Աշխարհում և Ասիական տարածաշրջանում»,- գրել է նա։

Zangi-ն անվտանգ մեսենջերային հարթակ է, որը թույլ է տալիս տեքստային հաղորդագրություններ ուղարկել, բարձր որակի տեսազանգեր և աուդիոզանգեր կատարել։ Այն ունի ինչպես iOS, այնպես էլ Android օպերացիոն համակարգերի համար նախատեսված տարբերակ։

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ