Ընդամենը 689 գրամ․ Fujitsu-ն ներկայացրել է 14 դյույմանոց ամենաթեթև նոութբուքներից մեկն աշխարհում

1 փետրվարի, 2023  13:38

Fujitsu-ն թողարկել է 14 դյույմանոց ամենաթեթև  նոութբուքներից մեկն աշխարհում՝ UH-X/H1-ը: Ինչպես տեղեկացնում է IT Home-ը, նորույթի քաշն ընդամենը 689 գրամ է։ Գրեթե նույնքան է (685 գրամ) կշռում 12,9 դյույմանոց iPad Pro պլանշետի LTE տարբերակը:

Սարքն այսպիսի թեթև քաշ ունի շնորհիվ այն նյութերի, որոնք օգտագործվել են դրա արտադրության մեջ:  նոութբուքի վերևի հատվածը պատրաստված է ածխածնի մանրաթելից, ներքևի մասը՝ մագնեզիում-լիթիումի համաձուլվածքից, իսկ ստեղնաշարը՝ մագնեզիումի դիմացկուն և թեթև խառնուրդից։ Նորույթի հաստությունը 15,8-17,3 մմ է։

Fujitsu UH-X/H1-ը հիմնված է 10 միջուկանի Intel Core i7-1355U պրոցեսորի վրա՝ մինչև 5,0 ԳՀց հաճախականությամբ:  նոութբուքը ստացել է 16 ԳԲ LPDDR5 օպերատիվ հիշողություն, ինչպես նաև PCIe 4.0 NVMe ներկառուցված հիշողություն՝ 512 ԳԲ հզորությամբ։ Նորույթը համալրված է 14 դյույմանոց էկրանով՝ 1920 × 1080 պիքսել լուծաչափով։ Fujitsu UH-X/H1  նոութբուքն ունի USB 3.1 Type-C, USB 3.0, HDMI և Gigabit LAN միակցիչներ:

Fujitsu UH-X/H1-ը Ճապոնիայում մանրածախ վաճառքում կհայտնվի մարտի 9-ից: Նորույթը գնահատվել է մոտ 1850 դոլար։

2022 թ․ դեկտեմբերին Asus ընկերությունն իր հերթին ներկայացրել էր ExpertBook B9 նոր, որն այդ ժամանակ համարվում էր 14 դյույմանոց  նոութբուքներից ամենաթեթևն աշխարհում։ Այն կշռում է ընդամենը 880 գ:

ExpertBook B9-ը, կորպուսը մագնեզիումի ձուլվածքից է պատրաստված:  նոութբուքն ունի 14 դյույմանոց Full HD (1920x1080) էկրան, 12-րդ սերնդի Intel Core պրոցեսոր, ինտեգրված Intel Iris Xe գրաֆիկա, որոնք համակցված են 16 ԳԲ կամ 32 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և SSD դիսկով՝ համապատասխանաբար 1 ՏԲ կամ 2ՏԲ հիշողությամբ։

Համակարգչի կորպուսի կառուցվածքը թույլ է տալիս էկրանը թեքել 180 աստիճանով, էկրանը նաև սենսորային է և այս ռեժիմում աշխատելիս այն կարող է ծառայել նաև որպես թվային ստեղնաշար։

Հաղորդվում էր, որ Asus ExpertBook B9-ի գինը կսկսի 1800 ԱՄՆ դոլարից՝ կախված մոդիֆիկացիայից։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ