Microsoft-ը փակում է AltspaceVR նախագիծը և ուշադրությունը կենտրոնացնելու է Microsoft Mesh-ի վրա

23 հունվարի, 2023  13:10

Microsoft-ը նախատեսում է փակել վիրտուալ իրականության տեխնոլոգիայով աշխատող AltspaceVR սոցիալական հարթակը, այս մասին կորպորացիան տեղեկացրել է իր պաշտոնական բլոգում։

Ընկերությունը նաև տեղեկացրել է, որ այն դեռ հասանելի կլինի մինչև 2023 թ․ մարտի 10-ը, և հիշեցրել է, որ AltspaceVR My Data բաժնում օգտատերերը կարող են մուտք գործել իրենց տվյալները հարթակի ներսում և պահպանել դրանք։

«Այս որոշումը հեշտ չի եղել, քանի որ շատերն են սկսել սիրել սա հարթակ է, որը մարդկանց համար իրենց ինքնությունը բացահայտելու, ինքնաարտահայտման և համայնք գտնելու համար վայր է եղել»,- ասվում է ընկերության բլոգում։

Microsoft-ը AltspaceVR-ը թողարկել էր 2013 թ․։ Այդ ժամանակ ընկերությունը նախատեսում էր զարգացնել VR տարածք օգտատերերի շփման, խաղերի և ծանոթությունների համար: Microsoft-ը պարզաբանել է, որ իրենք մեծ ջանքեր են գործադրել այս նախագծի վրա և փորձել են այն դարձնել սոցիալական փոխազդեցության հզոր գործիք:

Այժմ Microsoft-ը նախատեսում է բարելավել օգտատերերի փորձառությունը վիրտուալ տարածքում և ցանկանում է ապահովել ավելի ապահով և մատչելի միջավայր։ Եվ հենց դա անելու համար որոշվել է փակել AltspaceVR-ը և մշակողների թիմի ողջ ուշադրությունն ու ուժը ներդնել Microsoft Mesh-ի վրա։

Microsoft Mesh .png (3.13 MB)

Microsoft Mesh-ը VR տարածք է համատեղ աշխատանքի, ուսման և ժամանցի համար: Օգտատերերը կարող են միանալ վիրտուալ տարածքին գրեթե ցանկացած սարքից, այդ թվում՝ շարժական սարքերից, համակարգիչներից, VR սաղավարտներից և HoloLens 2 բրենդային գարնիտուրայից: Mesh-ն ունի նաև Microsoft Teams-ի ինտեգրացիա, որը թույլ է տալիս խմբային զանգերի ժամանակ վիրտուալ ավատար օգտագործել:

Նշենք, որ Microsoft-ը նախատեսում է զանգվածային կրճատումներ իրականացնել։ Reuters-ի փոխանցմամբ՝ աշխատանքից ազատվողները թիվը կկազմի մոտ 6000, իսկ Sky News-ի տվյալներով՝ Microsoft-ը կկրճատի իր աշխատուժի մոտ 5%-ը կամ մոտ 11,000 աշխատակից:

Ըստ ԶԼՄ-ների՝ ամենից շատ կրճատումներ նախատեսված են այն ստորաբաժանումներում, որոնք զբաղվում են հաճախորդների և գործընկերների համար լուծումների մշակմամբ և խորհրդատվությամբ։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ կրճատումներ են նախատեսվում նաև մի շարք ինժեներական բաժիններում, ընդորում՝ այս բաժիններում կրճատումներն ավելի շատ կլինեն, քան նախորդ տարի։ 


 
 
 
 
  • Արխիվ