Նույն դիզայնը, բայց բարելավված հնչողություն և նոր ֆունկցիաներ․ Apple-ը ներկայացրել է HomePod 2 խելացի բարձրախոսը

19 հունվարի, 2023  10:15

Appleներկայացրել է տան համար նախատեսված խելացի բարձրախոսի նոր տարբերակը՝ HomePod 2-ը: Թարմացված տարբերակի դիզայնը նույնն է, ինչի դրա նախորդինը, սակայն հնչողությունն ու պրոցեսորը բարելավվել են, իսկ Siri-ն դարձել է ավելի «խելացի»:

HomePod 2-ի հնչողությունը

Նոր բարձրախոսը, ըստ մշակողի, շատ ավելի լավ է հնչում, քան օրիգինալ մոդելը, իսկ դրա էլեկտրոնային ձայնն ավելի առաջադեմ է։ Բայց իրականում այն ​​ունի ավելի քիչ բարձրախոսներ. նոր HomePod 2-ը բաղկացած է 4 դյույմանոց ցածր հաճախականության բարձրախոսներից և 5 բարձր հաճախականությամբ բարձրախոսներից, որոնք ձայնն ուղղորդում են ողջ պարագծով, իսկ նախնական սկզբնական մոդելը ցածր հաճախականության հիմնական բարձրախոսից բացի ուներ նաև յոթ բարձր հաճախականության բարձրախոսներ։

Apple-HomePod-2

Նոր բարձրախոսում ձայնի մշակման համար պատասխանատու է SoC S7 պրոցեսորը, որն օգտագործվում է նաև Apple Watch Series 7-ում։

Բարձրախոսի կորպուսի վրա տեղադրված է ցածր հաճախականության խոսափող, որը կարող է վերլուծել ձայնը և կարգավորել այն: Ավելին, բարձրախոսը կարող է որոշել, թե ինչ հեռավորության վրա է գտնվում մոտակա պատը և համապատասխանաբար հարմարեցնել ձայնը, որպեսզի այն չխեղաթյուրվի:

HomePod 2-ի ֆունկցիաներ, որոնք արժանի են ուշադրության

HomePod 2-ը կարելի է կառավարել կափարիչի վրա գտնվող սենսորային վահանակի միջոցով։ Բարձրախոսը նաև համատեղելի է iOS 16.3 կամ ավելի նոր օպերացիոն համակարգով աշխատող տարբեր iPhone-ների հետ։ Հեռախոսից բարձրախոսին կարելի փոխանցել ոչ միայն երաժշտություն, այլև գրեթե ամեն ինչ, որ ձեր մտքով կարող է անցնել, ներառյալ հեռախոսազանգերը։

Apple HomePod 2 works with iPhone

Երկու բարձրախոսները կարող են միավորվել և դառնալ մեկ ստերեոզույգ: Դուք կարող եք նաև միացնել բարձրախոսը ձեր Apple TV-ին որպես աուդիո համակարգ: Հասանելի է նաև Apple Music-ի և Siri ձայնային օգնականի աջակցությունը, վերջինս, ըստ մշակողի, ավելի խելացի է. այն կարող է ճանաչել մինչև վեց տարբեր ձայն և տալ անհատականացված պատասխաններ:

Հետաքրքիր է, որ բարձրախոսն աջակցում է միայն Wi-Fi 4 և Bluetooth 5.0:

HomePod 2-ի օգտակար հատկությունը

Apple-ի նոր բարձրախոսի հետաքրքիր առանձնահատկություններից է խոսափողների օգնությամբ տագնապի ազդանշանները ճանաչելու հնարավորությունը. եթե տանը միանա ծխին կամ շմոլ գազին արձագանքող համակարգերից մեկի ազդանշանը, բարձրախոսն այդ մասին ծանուցում կուղարկի օգտատիրոջ iPhone-ին։

Ճիշտ է, այս ֆունկցիան կսկսի գործել այս տարվա գարնանը` ծրագրային ապահովման թարմացումից հետո:

HomePod 2-ը նաև աշխատում է Matter ստանդարտով և կարող է դառնալ խելացի տան կառավարման համակարգի կենտրոն. այն ունի ներկառուցված ջերմաստիճանի և խոնավության սենսոր, որով հնարավոր կլինի չափել ներսի օդի բնութագրերը և ստացված տվյալներն օգտագործել խելացի տան ավտոմատացման սցենարների համար։

Apple HomePod 2 and smart home

HomePod 2-ի դիզայնը

Ինչ վերաբերում է բարձրախոսների արտաքին տեսքին, ինչպես արդեն նշվեց, այն առանձնապես չի փոխվել. չափերը փոքր-ինչ նվազել են (168 x 142 մմ՝ առաջին մոդելի 172 x 142-ի համեմատ) և քաշը (2,5-ից նվազել է 2,3 կգ-ի): Բարձրախոսները հասանելի կլինեն երկու գույնով՝ սև և սպիտակ՝ «համապատասխան գույնի» սնուցման մալուխով։

Apple-ը նաև կարևորում է այն, որ բարձրախոսի ստեղծման համար վերամշակված նյութեր են օգտագործվել, ներառյալ 100% վերամշակված ոսկի:

HomePod 2-ի գինը

HomePod 2-ը այժմ հասանելի է նախնական պատվերի համար 299 դոլարով, ինչը 50 դոլարով պակաս է, քան սկզբնական HomePod-ի գինը, երբ այն շուկա մտավ 2017 թ․: Բարձրախոսի վաճառքը կսկսվի փետրվարի 3-ից: Apple-ի տվյալներով՝ այն կվաճառվի ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Կանադայում, Չինաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ճապոնիայում, Իսպանիայում և 11 այլ շուկաներում:

Օրերս Apple-ը ներկայացրել էր նաև նորացված MacBook Pro-ն և Mac mini-ն։ Երկուսի դիզայնն էլ մնացել է նույնը, բայց թարմացվել են պրոցեսորները․ նորույթներում օգտագործվում են M2 Pro և M2 Max պրոցեսորներ, որոնք ավելի հզոր են և համակարգիչներն էլ ավելի արագագործ են դարձնում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ