Վերջին տարիներին Հայաստանում SMM-ի նկատմամբ հետաքրքրության զգալի աճ է նկատվում։ Ավելի ու ավելի շատ ընկերություններ, նախաձեռնություններ և նույնիսկ պետական կառույցներ սոցիալական ցանցերը դիտարկում են որպես հաղորդակցման հիմնական գործիք։ Առաջխաղացում, ներգրավվածություն, քլիքներ, ծածկույթներ և լայքեր. այս եզրույթները այսօր արդեն իրենց կայուն տեղն են զբաղեցնում մեր առօրյա բառապաշարում։ Սակայն հարց է առաջանում՝ արդյոք SMM-ն իսկապե՞ս ի վիճակի է լուծել դրա առջեւ դրվող բոլոր խնդիրները։ Այսօրվա իրողություններում SMM-ի հնարավորությունների և իրական խնդիրների, դրա շուրջ հիմնական մոլորությունների մասին՝ առանց պատրանքների և պրոֆեսիոնալ սթափությամբ, զրուցեցինք հեղինակության կառավարման, հանրային կապերի, բրենդինգային և մարքեթինգային հաղորդակցության ոլորտներում մասնագիտացված ծառայություններ մատուցող «ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» ընկերության մեդիա հաղորդակցությունների և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (CSR) հարցերով մասնագետ Հայկ Հակոբյանի հետ։
Այսօր Հայաստանում շատերը նախընտրում են SMM-ը՝ անտեսելով մեդիա հաղորդակցության կարևորությունը։ Ինչո՞ւ է ձեւավորվել այս միտումը և որքանո՞վ է այն արդարացված բիզնեսի համար։
Հայաստանում այժմ SMM-ի (Social Media Marketing) նկատմամբ հետաքրքրությունը գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա։ Ավելի ու ավելի շատ ընկերություններ, այդ թվում՝ նույնիսկ կայացման փուլում գտնվողները, թվային մարքեթինգի մասնագետներին են դիմում այն ժամանակ, երբ բիզնես նպատակները դեռեւս հստակ ձևավորված չեն, ռազմավարությունը մշակված չէ կամ արտադրանքի ու ծառայությունների որակը ապահովված չէ։
Բարձր մրցակցության պայմաններում ձեռներեցները հաճախ SMM-ը ընկալում են որպես շուկայում հաջողության և կայունության հասնելու հիմնական գործիք։ Համապատասխան մասնագետ կամ գործակալություն գտնելով՝ նրանք հաճախ կարծում են, որ բիզնեսի երկարաժամկետ զարգացման հիմքն արդեն դրված է։ Իրենց հերթին, մարքեթոլոգները, տիրապետելով վաճառքի և ներկայացման ուժեղ հմտությունների, հաջողությամբ հաճախորդի մոտ վստահություն են ձևավորում իրենց մոտեցման արդյունավետության վերաբերյալ։
Հարց է առաջանում՝ արդյոք կարելի է SMM գործիքակազմ կիրառել բոլոր ոլորտներում ու բոլոր առիթներով: Եվ ապա, գործնականում, կարող է արդյոք միայն SMM-ն այնքան արդյունավետ լինել, որպեսզի ի զորու լինի փոխարինել ամբողջ մարքեթինգային գործիքակազմին։ Բացառապես SMM գործիքներին ապավինելու դեպքում կարճաժամկետ հեռանկարում երբեմն հնարավոր է հասնել տպավորիչ արդյունքների։ Սակայն, երբ բիզնեսն ունի ռազմավարական խնդիրներ և երկարաժամկետ նպատակներ, SMM-ի արդյունավետությունը կտրուկ նվազում է․ բավական է դադարեցնել վճարովի առաջխաղացումը, և ամբողջ ազդեցությունը զրոյանում է։
Այո, SMM-ն իսկապես հնարավորություն է տալիս արագ հասնել որոշակի հաջողությունների, և ես միտումնավոր օգտագործում եմ «որոշակի» բառը, քանի որ հենց սպառվում է սոցիալական մեդիայում առաջխաղացման համար նախատեսված բյուջեն և դադարում է ֆինանսավորումը, ընկերության իմիջն ու վաճառքների մակարդակը փաստացի զրոյանում են։ Արդյունքում՝ բրենդի մարքեթինգային վերականգնման ծախսերը կարող են բազմակի անգամ գերազանցել սկզբնական ներդրումները։
Ավելի մտահոգիչ է չորակավորված SMM-մասնագետների հետ կապված իրավիճակը, որոնց թիվը վերջին տարիներին արագ աճում է։ Խոսքը, ի թիվս այլոց, այսպես կոչված «ինքնահռչակ» մասնագետների մասին է, ովքեր աշխատում են առանց համապատասխան որակավորման, սարքավորումների, մասնագիտական կրթության և հաճախ առանց մարքեթինգի և հաղորդակցությունների ոլորտի բազային գիտելիքների։
Գործնականում սա հետևյալ տեսքն ունի. մասնագետը հաճախորդից ստանում է վիզուալ նյութեր կամ ինքնուրույն լուսանկարներ է անում, հաճախ՝ ցածր որակի։ Այնուհետև բովանդակությունը հրապարակվում է սոցիալական ցանցերում, գործարկվում է վճարովի առաջխաղացում (գովազդ)՝ բառացիորեն «մեկ հպումով» և վերջ։ Գովազդի արդյունքում հարցումներն ավելում են, բայց գործնականում դրանք ոչ միշտ են նշանակում վաճառք կամ իրական արդյունք: Բայց հենց բուսթինգը դադարեցվում է, ամբողջ ակտիվությունն ակնթարթորեն զրոյանում է։ Որպես այդպիսին՝ արդյունք չի մնում։
Սպառողը հաճախ առաջնորդվում է ոչ թե առաջարկվող ապրանքի կամ ծառայության որակով, այլ՝ զեղչերով, նվերներով կամ այլ անվճար բոնուսներով։
Ինչպե՞ս կարելի է երկարաժամկետ հեռանկարում ապահովել ընկերության հանդեպ վստահությունը և լավ հեղինակությունը։
Իրականում, ընկերության հեղինակության արդյունավետ պահպանման և ամրապնդման, ինչպես նաև դրա կայուն զարգացման համար առանցքային դեր է խաղում հանրային կապերի ոլորտում ռազմավարական մոտեցումը։ Բիզնեսը կենդանի և անդադար աշխատող օրգանիզմ է, որը գործում է ոչ միայն իրավական դաշտի շրջանակներում, այլև որոշակի սոցիալական և էթիկական նորմերին համապատասխան։ Ճիշտ կառուցված մեդիա ներկայությունն ի վիճակի է զգալիորեն բարձրացնել հանրության կողմից վստահության մակարդակը։
Եկեք հասկանանք, թե ինչու է մեդիան այդքան կարևոր։ Լրագրողի գործառույթներից է իրողությունների օբյեկտիվ լուսաբանումը։ Երբ մարդը մամուլում կարդում է, ռադիոյով լսում կամ հեռուստատեսությամբ դիտում է լրագրողական նյութ, նրա մոտ տվյալ բրենդի նկատմամբ ավելի վստահելի վերաբերմունք է ձևավորվում։ Լրագրողներն իրենց գործունեության միջոցով այդ ամենը հասցնում են հանրությանը։
Այսինքն, տարածված կարծիքը, թե հանրության վստահությունը հայկական ԶԼՄ-ների նկատմամբ նվազել է, և մարդիկ նախընտրում են տեղեկատվություն ստանալ սոցիալական ցանցերից, սխալ է։
Այս հարցում կարևոր է հստակ տարբերակում դնել։ Ձեր նկարագրած միտումը բնորոշ է առաջին հերթին քաղաքական բովանդակությանը։ Մեր հասարակությունը զգալի չափով քաղաքականացված է. յուրաքանչյուրն ունի իր սեփական տեսակետը, և այն դեպքում, երբ այն չի համընկնում կոնկրետ ԶԼՄ-ի դիրքորոշման հետ՝ վերջինիս նկատմամբ վստահության մակարդակը էապես նվազում է և հակաքարոզը, cancel անելը կամ բոյկոտելը դառնում է նորմ։ Միևնույն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է ապրանքներին, ծառայություններին և բիզնես հաղորդակցություններին, ԶԼՄ-ների նկատմամբ վստահությունը մնում է կայուն բարձր մակարդակի վրա։ Սա կապված է նրա հետ, որ բիզնեսին հաճախ հաջողվում է սպառողի հետ կառուցել հավասարակշռված և պրոֆեսիոնալ հաղորդակցություն հենց որակյալ մեդիա նյութերի միջոցով։
Այս իմաստով, ընկերության առաջխաղացման գործում հատկապես նշանակալի է դառնում ԶԼՄ-ների դերը։ Ակտիվ հաղորդակցային գործողություններ սկսելուց առաջ չափազանց կարևոր է անցկացնել ընկերության կազմակերպչաիրավական ձևի և այն սկզբունքների համալիր վերլուծություն, որոնց վրա հիմնված է մամուլի հետ դրա փոխգործակցությունը։ Նման մոտեցումն ապահովում է մեդիահաղորդակցությունների ճշգրտությունը, օպերատիվությունը և արդյունավետությունը։
Միևնույն ժամանակ, բիզնես գործընթացները լուսաբանող լրագրողները պետք է տիրապետեն ոչ միայն տեղեկատվության մշակման և վերլուծության հմտություններին, այլև խորը ըմբռնում ունենան տնտեսական միտումների և հայկական գործարար միջավայրի վրա դրանց ազդեցության մասին։ Օրինակ՝ Հայաստանի ֆոնդային բորսայի կողմից հրապարակվող տվյալների իմացությունը և պրոֆիլային տերմինաբանությանը վստահ տիրապետելը զգալիորեն հեշտացնում են փոխըմբռնումը ԶԼՄ-ների և բիզնես համայնքի ներկայացուցիչների միջև՝ նպաստելով միասնական պրոֆեսիոնալ լեզվի ձևավորմանը։
Ցավոք, հաճախ բիզնեսն ինքն է խուսափում ԶԼՄ-ների հետ շփումից՝ փորձելով այդ կերպ ապահովագրվել բացասական հրապարակումներից։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս կարծրատիպը հաղթահարելու համար։ Ինչպե՞ս է իրականացվում համագործակցությունը բիզնեսի և մեդիայի միջև։
Այդ գործընթացը հիմնականում ընթանում է երկու ուղղությամբ․ կամ՝ կոմերցիոն հրապարակումների տեսքով, կամ՝ ճգնաժամային իրավիճակների պայմաններում։ Որոշ դեպքերում, հատկապես խոշոր ընկերությունների դեպքում, ի հայտ են գալիս սկանդալային թեմաներով բացասական հրապարակումներ, որոնք երբեմն լինում են միակողմանի։ AxelMondrian ընկերությունում մենք կատարում ենք նման իրավիճակների վերլուծություն, և պետք է նշեմ, որ արդյունքները հաճախ բավարար չեն, իսկ երբեմն՝ նույնիսկ մտահոգիչ։ Գործընկեր կազմակերպությունների հետ աշխատանքի սկզբնական փուլում մենք անցկացնում ենք թե՛ անձնակազմի, թե՛ հենց կազմակերպության համապատասխանության խորը ուսումնասիրություն։ Արդյունքում՝ բացահայտում ենք խոցելի կողմերը և առաջարկում հիմնավորված լուծումներ, որոնք ուղղված են երկարաժամկետ արդյունքների։ Այսինքն՝ սկսվում է մեդիահաղորդակցային ռազմավարության մշակման գործընթաց։
Ինչպե՞ս է ձևավորվում մեդիահաղորդակցական ռազմավարությունը
Գործնականում սա համալիր և երկարաժամկետ գործընթաց է, որը ներառում է սոցիոլոգիական հետազոտությունների իրականացում, բենչմարքինգ, շուկայի գնահատում, ինչպես նաև հենց ընկերության պատմության ուսումնասիրություն, մասնավորապես, անցյալում գրանցված ճգնաժամային կամ հեղինակությանը վնաս հասցրած դեպքերը, ֆորսմաժորային իրավիճակները և դրանց հետևանքները։
AxelMondrian ընկերությունում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նախապատրաստական փուլին։ Մինչ մեդիահաղորդակցական նախագծի իրականացմանը անցնելը, մենք անցկացնում ենք մանրամասն խորհրդատվություններ գործընկերների հետ՝ խնդիրների, համագործակցության սկզբունքների և ակնկալվող արդյունքների միասնական ըմբռնում ձևավորելու համար։ Այսպիսի մոտեցումը հնարավորություն է տալիս կառուցել աշխատանքային գործընթացի տրամաբանական կառուցվածք և բարձրացնել դրա արդյունավետությունը։
Մենք մեծ նշանակություն ենք տալիս ոչ միայն վիզուալ բովանդակության, այլև ամբողջ մեդիա արտադրանքի որակին, քանի որ կարծում ենք, որ հենց պրոֆեսիոնալ կերպով պատրաստված նյութերի միջոցով է հնարավոր ձևավորել հանրային վստահություն և տրամադրել հավաստի տեղեկատվություն։
Կարևոր քայլ է ընկերության արքետիպի որոշումը։ Բրենդինգի վրա աշխատանքը մենք սկսում ենք կազմակերպության արժեքները բացահայտելուց։ Սա օգնում է ոչ միայն սահմանել բիզնեսի հիմնարար ուղենիշները, այլև ընտրել դիրքավորման ճիշտ ճանապարհ՝ այն, թե ինչպես պետք է ընկերությունն ընկալվի հասարակության և իր թիրախային լսարանի կողմից։ Օրինակ՝ արտահանմանն ուղղված ընկերությունների դեպքում մենք կազմակերպում ենք դրանց մուտքը եվրոպական մեդիադաշտ։ Մենք ունենք այդ հնարավորությունները, քանի որ հանդիսանում ենք եվրոպական հաղորդակցական ցանցի անդամ։ Այս ձևաչափով համագործակցության հաջողված փորձ արդեն ունենք, և կարևոր է ընդգծել, որ նման գործիքները լիովին հասանելի են հայկական բիզնեսի համար։
Ստացված տվյալների հիման վրա մշակվում է բրենդի դիրքավորման ռազմավարություն, որը ներառում է դրա վիզուալ ոճը, հաղորդակցային շեշտադրումները և խոսույթի ոճը (tone of voice)։ Հատուկ ուշադրություն է դարձվում բրենդի արքետիպը բացահայտմանը, այն վարքագծային և կերպարային այն մոդելին, որի միջոցով բիզնեսը փոխանցելու է իր արժեքները։
Այս բոլոր բաղադրիչները համակարգվում և ձևակերպվում են ծավալուն եւ մանրամասնորեն ընդգրկուն փաստաթղթում՝ մեդիահաղորդակցությունների ռազմավարությունում, որը դառնում է հանրային հաղորդակցության, մարքեթինգի և լրատվամիջոցների հետ փոխգործակցության ոլորտում հետագա ողջ աշխատանքի հիմքը։
Մեր գործունեության առանձին ուղղություն է հակաճգնաժամային կառավարումը և իմիջի վերականգնումը։ Մենք ունենք ճգնաժամային կառավարման ոլորտում միջազգային հավաստագրում և հաջողությամբ իրականացրել ենք բազմաթիվ նախագծեր ինչպես առաջխաղացման, այնպես էլ ճգնաժամային իրավիճակների կառավարման ոլորտում։ Սա թույլ է տալիս մեզ ճկուն արձագանքել մարտահրավերներին և ուղեկցել բիզնեսին ոչ միայն աճի, այլև տուրբուլենտության ժամանակաշրջաններում։
Ինչպե՞ս կարող է մեդիա հաղորդակցության ռազմավարությունը նպաստել բիզնեսի կայուն զարգացմանը, և կարո՞ղ եք հաջողված օրինակներ բերել ձեր սեփական պրակտիկայից։
Մեդիահաղորդակցական ռազմավարության առանցքային խնդիրը ընկերության հեղինակության ձևավորումը և պահպանումն է, դրական իմիջի ստեղծումը և արտադրանքի կամ ծառայության արդյունավետ առաջխաղացումը։ Հատկապես ներդրումային նախագծի մեկնարկային փուլում չափազանց կարևոր է ունենալ դիրքավորման հստակ մշակված հայեցակարգ՝ բրենդի գաղափարախոսություն, փիլիսոփայություն, հաղորդակցային ռազմավարական մոտեցում։ Այստեղ կարևոր է յուրաքանչյուր մանրուք՝ սկսած գունային գամմայի և կորպորատիվ ոճի ընտրությունից մինչև գրասենյակի վիզուալ ձևավորում և բիզնես մթնոլորտ։
Եթե 3-4 տարի անց ընկերությունը պահպանում է կայուն դիրքերը շուկայում, ապահովում է աշխատատեղեր և կատարում հարկային պարտավորությունները, ապա դա, ի թիվս այլոց, ճիշտ կառուցված հաղորդակցային ճարտարապետության արդյունք է։ Ներդրումները մարքեթինգի և հանրային կապերի մեջ կայուն զարգացման անբաժանելի մասն են։ Երկարաժամկետ բիզնես ռազմավարությունն անհնար է առանց զուգահեռ երկարաժամկետ մեդիառազմավարության. հենց սա է բիզնեսի կենսունակության առանցքային գործոններից մեկը։
AxelMondrian ընկերությունը մասնագիտացած է հաղորդակցային համալիր ռազմավարությունների մշակման և ներդրման մեջ։ Մեր պորտֆոլիոյում մի շարք հաջողված նախագծեր կան, որոնք իրականացվել են Հայաստանի առաջատար ընկերությունների հետ համագործակցությամբ։ Դրանց շարքում են Galaxy ընկերությունների խումբը, արևապաշտպան և օպտիկական ակնոցների Danz բրենդը, MBG ռեստորանային ցանցը՝ իր առաջատար Chinar և Jacobs բրենդներով, Francofest մշակութային նախագիծը և այլք։ Այս օրինակները վառ վկայությունն են այն բանի, թե ինչպես գրագետ կառուցված մեդիահաղորդակցային ռազմավարությունը կարող է դառնալ բիզնեսի կայուն և հաջող զարգացման ամուր հիմք։
Ի՞նչ որակներ են անհրաժեշտ մեդիահաղորդակցության ոլորտում հաջողության հասնելու համար։
Մեդիահաղորդակցություններ կառավարելը նուրբ գործ է։ Այստեղ միայն գիտելիքները բավարար չեն. անհրաժեշտ է փորձ, նրբանկատ մոտեցում, ինչ որ առումով նաև գեղագիտական ճաշակ, միջմշակութային հաղորդակցության, էթիկայի և բազմաթիվ այլ ոլորտների իմացություն՝ գիտելիքներ, որոնք առաջին հայացքից կարող են աննշան թվալ։ Մինչդեռ մեդիահաղորդակցությունների հաջողությունը թաքնված է հենց այդ մանրուքների մեջ, որոնք միասին մի ամբողջական բուրգ են կազմում։
Ունիվերսալ բաղադրատոմս այստեղ գոյություն չունի՝ յուրաքանչյուր ընկերություն պահանջում է անհատական մոտեցում։ Հենց սրանում է մեդիահաղորդակցության առանցքային տարբերությունը SMM-ից։ SMM-ը կարող է արդյունավետորեն աշխատել առօրյա առաջխաղացման շրջանակում, սակայն ճգնաժամային իրավիճակներում միայն դրա կիրառումը ամբողջովին բավարար չէ և չի հանրայնացնում ասելիքը: Անհրաժեշտ է ներգրավել այլ գործիքակազմեր՝ ինչպիսիք լրատվական միջոցներն են:
Հեղինակության ճգնաժամի պայմաններում օգտատերերը, որպես կանոն, սոցիալական ցանցերում տեղադրված բացատրությունները չեն ընկալում, դրանք կամ անտեսվում են, կամ լրացուցիչ բացասական ալիք առաջացնում։ Միևնույն ժամանակ, ավանդական մեդիաները, հաղորդակցային ճիշտ ռազմավարության դեպքում, մնում են ընկերության պաշտոնական դիրքորոշումը հասցնելու ամենաարդյունավետ ուղին, քանի որ ապահովում են վստահության ավելի բարձր մակարդակ և ավելի լայն լսարանի ընդգրկում։
month
week
day