Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի մեկնարկը տրված է: Սա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմավարական նախաձեռնությունն է, բաց հարթակ նորարարության համար՝ նախատեսված է միավորելու արհեստական բանականության ոլորտի նորարարներին, տեխնոլոգիական ընկերություններին, հետազոտողներին, ՏՏ ստեղծագործողներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Չնայած այս նախաձեռնության հիմքը դրվել էր դեռևս ամիսներ առաջ, մենք սպասում էինք ճիշտ պահին, երբ տեխնոլոգիական զարգացումը, էկոհամակարգի հասունությունն ու ռազմավարական ներդաշնակությունը կհամադրվեն՝ առավելագույն երկարաժամկետ ազդեցություն ապահովելու համար։ Եվ ահա, պահը ՀԻՄԱ է։
Կարևոր է ընդգծել, որ համաշխարհային տեխնոլոգիական հսկաներից մեկը՝ Amazon Web Services (AWS) ընկերությունը, ինչպես նաև Եվրոպայում ԱԲ ոլորտի չեմպիոն Mistral AI ընկերությունը միացել են մեզ՝ գործարկելու Հայաստանի ԱԲ վիրտուալ ինստիտուտի հարթակը՝ աջակցելու մեր ազգային առաքելությանը և խթանելու առաջատար հետազոտությունները, նորարարությունն ու արտադրանքի զարգացումը։
Այս համագործակցության շրջանակում՝
Մենք ակտիվորեն կներգրավենք բարձրակարգ մենթորների և տեխնիկական ասպարեզի խորհրդատուների՝ ծրագրի ողջ ընթացքում մասնակիցներին աջակցելու համար: Ընտրած ստարտափներն ու հետազոտողները
Մենք կհասնենք այս նպատակներին քայլ առ քայլ, իսկ այսօրինակ նախաձեռնությունները լավագույնս ներկայացնում են ապագա Հայաստանի վերաբերյալ մեր երազանքներն ու ամբիցիաները։ Եվ այսպես, մենք շարունակելու ենք կառուցել կայուն և բազմազան էկոհամակարգ՝ այս նախաձեռնության շուրջ համատեղելով համաշխարհային մակարդակի փորձառությունը, ենթակառուցվածքները և մեր տեսլականը։
Հրավիրում ենք հետազոտողներին, ստարտափներին, ՏՏ ստեղծագործողներին` միանալու այս շրջադարձային ճանապարհորդությանը: Շուտով կհայտարարվի դիմումների ընդունման մասին, հետևեք մեր նորություններին», — գրել է նախարարը:
month
week
day