Ozon-ը Հայաստանում մեկնարկում է Չինաստանից ապրանքների վաճառքը

10 փետրվարի, 2025  12:03

Ozon Հայաստանը հայտարարում է Չինաստանից ապրանքների վաճառքի մեկնարկի մասին։ Մարքեթփլեյսի վիրտուալ ցուցափեղկին արդեն ներկայացված է ավելի քան 5 միլիոն ապրանք, որոնք գնորդները կարող են պատվիրել անմիջապես Չինաստանի ձեռնարկատերերից՝ հագուստից և կոշիկից մինչև կենցաղային տեխնիկա և տնային պարագաներ։ Պատվերների առաքումը Չինաստանից կտևի մոտ 3 շաբաթ և անվճար կլինի Հայաստանի ցանկացած կետի համար։

Հայաստանի բնակիչները կարող են ստանալ իրենց պատվերները HayPost-ի մասնաճյուղերում ամբողջ երկրի տարածքում։ Հանձնման մոտակա կետը կարելի է ընտրել պատվերը ձևակերպելիս՝ Ozon-ի կայքում կամ հավելվածում։

Հայաստանի բնակիչներին արդեն հասանելի է արդեն 5 միլիոնից ավելի ապրանք Չինաստանից՝ տարբեր կատեգորիաներում՝ հագուստ, կոշիկ, աքսեսուարներ, կոսմետիկա, վերանորոգման պարագաներ, ավտոպարագաներ, կահույք և այլն։ Առաջիկայում տեսականին մի քանի անգամ կավելանա։ Միևնույն ժամանակ, Չինաստանից ներկրվող ապրանքների գները միջինում 15%-ով էժան են, քան նմանատիպ ապրանքներն այլ երկրներից։

«Հայաստանում ակտիվ գնորդների թիվը շարունակաբար աճում է. 2024 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով այն տարեկան կտրվածքով աճել է գրեթե 13 անգամ, իսկ պատվերների թիվը ավելացել է ավելի քան 30 անգամ։ Չինաստանից վաճառքների մեկնարկով կկարողանանք մեր գնորդներին առաջարկել ավելի մեծ պահանջարկ ունեցող ապրանքներ լավագույն գներով։ Միևնույն ժամանակ, չինացի ձեռնարկատերերը զգալի մրցակցություն չեն ստեղծի տեղական վաճառողների համար, քանի որ Չինաստանից առաքման ժամկետները զգալիորեն ավելի երկար են», – նշեց Հայաստանում Ozon-ի ղեկավար Հայկ Կարապետյանը։

Ozon-ը 2020 թվականից զարգացնում է միջազգային առևտրային ուղղությունը։ Այսօր ընկերությունն ունի ավելի քան 130 հազար վաճառող Չինաստանից, որոնք ապրանքներ են մատակարարում Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի գնորդներին։

Ozon-ը Հայաստանի շուկա է մուտք գործել 2023 թվականի ամռանը՝ բացելով իր ներկայացուցչությունը և Երևանում գործարկելով տեսակավորման կենտրոնը։ 2024 թվականի մայիսին ընկերությունը հայտարարեց Հայաստանում առաջին ֆուլֆիլմենթ կենտրոնի գործարկման մասին, որի տարածքը կազմում է ավելի քան 2 500 մ²։ Հայաստանի գնորդները իրենց պատվերները ստանում են Ozon-ի բրենդավորված հանձնման կետերում, HayPost-ի բաժանմունքներում, կամ վաճառողի միջոցով։ 2024 թվականին Ozon-ը գործարկեց նաև սեփական սուրհանդակային առաքման ծառայությունը Երևանում։


 
  • #ԳործԿա

  • Most read

month

week

day

 
 
 
 
  • Archive