GPD ընկերությունը հայտարարել է Win Max 2 2025-ի թողարկման մասին, որը դիրքավորվում է որպես աշխարհի ամենահզոր դյուրակիր նոութբուքը:
GPD Win Max 2 2025-ը երկուսը մեկում սարք է, որը հնարավորություն է տալիս անցնել կոնսոլի ռեժիմների միջև՝ օգտագործելով ներկառուցված գեյմփադը, ինչպես նաև սենսորային վահանակով և կոճակներով նոութբուքը:
Նոր արտադրանքը հագեցած է 8,8 դյույմանոց էկրանով՝ Full HD լուծաչափով և 120 Հց թարմացման հաճախականությամբ։ Սարքը սնուցվում է AMD Ryzen AI 9 HX 370 պրոցեսորով՝ ինտեգրված Radeon 890M գրաֆիկական չիպով: Բացի դրանից, օգտատերերը կկարողանան միացնել արտաքին վիդեոքարտերը: Win Max 2 2025-ում RAM-ի՝ օպերատիվ հիշողության 64 ԳԲ է, իսկ SSD սկավառակը՝ 2 ՏԲ:
Ի թիվս այլ բաների, նշվում է USB 4-ի, USB Type-C-ի և Type-A-ի առկայությունը, Wi-Fi 6E-ի և 4G-ի աջակցությունն, ինչպես նաև 67 Վտժ ծավալով մարտկոցի օգտագործում:
Win Max 2 2025-ի արժեքը 1462 դոլար է: Ներկայացված է նաև ավելի մատչելի՝ 958 դոլար արժողությամբ նոութբուքի տարբերակը՝ Ryzen 5 8840U պրոցեսորով, 32 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, 1 ՏԲ SSD-ով և Radeon 780M վիդեո քարտով։
month
week
day