Հաղորդագրությունների փոխանակում, վեբ որոնում, նորություններ մեկ հավելվածում. Microsoft-ը մտադիր է «սուպեր հավելված» ստեղծել

7 դեկտեմբերի, 2022  10:20

Microsoft կորպորացիան դիտարկել է «սուպեր հավելված» ստեղծելու հնարավորությունը, որը կարող էր, ի թիվ այլ բաների, ներառել խանութներ, հաղորդագրությունների փոխանակման ծառայություն, նորություններ, վեբ որոնում և շատ այլ ծառայություններ: Այս մասին հայտնում է The Information-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Նման հավելվածի ստեղծումը կարող է հավակնոտ քայլ լինել, որը կօգնի ընդլայնել ընկերության գործունեությունը սպառողական ծառայությունների ոլորտում։ Ավելին, նման հավելվածը կօգնի նվազեցնել Apple Inc.-ի և Google-ին պատկանող Alphabet Inc.-ի ազդեցությունը բջջային որոնման ոլորտում:

Պարբերականի տվյալներով՝ Microsoft-ի ղեկավարները նաև ցանկացել են, որ հավելվածը նպաստի ընկերության բազմամիլիարդանոց գովազդային բիզնեսը և Bing որոնողական համակարգը զարգացնելուն, ինչպես նաև օգնի, որպեսզի ավելի շատ օգտատերեր սկսեն Teams-ի և բջջային այլ ծառայությունների միջոցով հաղորդագրություններ փոխանակել։

«Սուպեր հավելվածի» հայեցակարգը, որը մեծ տարածում է ստացել Ասիայում Tencent Holdings-ին և Grab Holdings-ին պատկանող WeChat-ի շնորհիվ, նկարագրվում է որպես «շվեյցարական բանակի դանակ» բջջային հավելվածների մեջ, այսինքն՝ այն հավելված է, որն օգտատերերին առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ, ինչպիսիք են հաղորդագրությունների փոխանակումը, սոցիալական ցանց և այլն։

Արեւմուտքում նման հայտերը քիչ են, բայց դրանց նկատմամբ հետաքրքրություն կա։ Tesla Inc-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը, ով նաև Twitter-ի սեփականատերն է, ծրագրում է Twitter-ի բազայի վրա ստեղծել սուպեր հավելված՝ «X» անունով, որը կմիավորի բազմաթիվ ծառայություններ:

Ինչպես տեղեկացնում է պարբերականը, պարզ չէ, թե արդյոք Microsoft-ը կթողարկի նման հավելված, սակայն ընկերության գործադիր տնօրեն Սաթյա Նադելան պնդում է, որ Bing որոնման համակարգը ավելի լավ աշխատի Teams-ի և Outlook-ի հետ։

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ