Հայաստանում տասնամյակներ շարունակ տներում միայն փայտե պատուհաններ էին տեղադրվում, և ոչ միայն այն պատճառով, որ հետխորհրդային ժամանակներում ընտրությունը մեծ չէր, այլեւ, որ նման պատուհաններն ավելի լավն էին համարվում. շատերը վստահ էին, որ փայտը «շնչում է» և ավելի «առողջ» մթնոլորտ է ապահովում փակ տարածքում։ Սակայն, իրականում այս պատուհաններն ունեին զգալի թերություններ, ինչպիսիք են վատ մեկուսացումը, հեշտ դեֆորմացվելը և փտելը, բացի դրանից, դրանք նաև կանոնավոր սպասարկում ու նորոգում էին պահանջում: Ժամանակի ընթացքում այս խնդիրները հանգեցրին դրանց պահանջարկի նվազմանը, և փայտե պատուհաններին սկսեցին փոխարինել ժամանակակից պլաստիկ պատուհանները։ Այսօր արդեն մարդկանց մեծ մասը հենց դրանց է տալիս նախապատվությունը։
Ի՞նչ առավելություններ ունեն ժամանակակից պլաստիկ պատուհանները հին փայտե պատուհանների համեմատ: Ի՞նչ գործոններից է կախված դրանց որակը և երարակեցությունը, և որքանո՞վ են կարևոր պրոֆիլներն ու ապակիները: Արդյո՞ք Հայաստանում արտադրվող պրոֆիլներից պատրաստված պատուհանները զիջում են եվրոպականներին։ Ի՞նչ պետք է իմանալ մեր երկրում պրոֆիլների արտադրության մասին:
Այս բոլոր հարցերին պատասխաններ գտնելու համար NEWS.am Tech-ին օգնել է Գառնիկ Օհանյանը՝ Murad Sar ընկերության արտադրության ղեկավարը և Հայաստանում պլաստիկ պրոֆիլների և ժամանակակից պատուհանների և դռների այլ մասերի արտադրության առաջին մասնագետներից մեկը։
Ի տարբերություն իրենց փայտե նախորդների, պլաստիկ պատուհաններն ապահովում են բարելավված ջերմային և ձայնային մեկուսացում: Երկու պարամետրերով էլ, ինչպես ընդգծեց մասնագետը, ժամանակակից որակյալ պատուհանները մի քանի անգամ գերազանցում են հին փայտե պատուհաններին։

Բացի այդ, ժամանակակից պլաստիկ պրոֆիլները նախագծված են առաջադեմ օդափոխման համակարգերով, որոնք լուծում են օդի շրջանառության խնդիրները՝ այս պատուհանները դարձնելով ավելի պրակտիկ եւ խնայող՝ ծախսարդյունավետության տեսանկյունից շահավետ ընտրություն ժամանակակից տների համար: Ավելին, նման պատուհանները, որպես կանոն, շատ ավելի երկար են ծառայում, իսկ դրանց պահպանման ու սպասարկման պահանջները նվազագույնն են։
«Այո, փայտը բնական հումք է, բայց գործնականում ժամանակակից բարձրորակ պլաստիկը ոչ մի բանով չի զիջում դրան։ Եթե պլաստիկ պատուհանները չենթարկվեն այնպիսի ազդեցությունների, որոնց սովորաբար չեն ենթարկվում նորմալ շահագործման դեպքում, եթե, օրինակ, դրանք չենք այրվում կամ վնասվում, ապա պլաստիկ պատուհանների հետ խնդիրներ չեն առաջանա՝ ոչ անվտանգության, ոչ էլ երկարակեցության առումով»,- պարզաբանեց մասնագետը։

Ժամանակակից պլաստիկ պատուհանների որակը որոշվում է մի քանի առանցքային գործոններով, որոնք ապահովում են դրանց հարատեւությունը և էներգաարդյունավետությունը: Այս գործոնները ներառում են, առաջին հերթին, պրոֆիլի որակը, որից պատրաստվում է պատուհանի շրջանակը, և որն ապահովում է ջերմամեկուսացում, ձայնամեկուսացում և կառուցվածքային կայունություն, ինչպես նաև ապակու տեսակը, որը եւս ազդում է արտադրանքի ջերմային և ձայնային բնութագրերի վրա:
Նախկինում պլաստիկ պատուհանների և դռների տեղական արտադրողները ստիպված էին պրոֆիլներ ներմուծել այլ երկրներից, և պատրաստի արտադրանքը շատ տարբեր էր՝ կախված պրոֆիլների որակից: Սակայն 2008 թ.-ին Murad Sar-ը Հայաստանում հիմնեց պոլիվինիլքլորիդային (PVC) պրոֆիլների արտադրություն, և այսօր այդ արտադրանքն այնքան որակյալ է, որ չի զիջում Եվրոպայի լավագույն գործարանների արտադրանքին։ Եվ դա է պատճառը, որ շատ տեղական արտադրողներ այսօր նախընտրում են աշխատել Murad Sar-ի հետ:

Իհարկե, պրոֆիլների տեղական արտադրություն կազմակերպելը հեշտ չէր, և Գառնիկ Օհանյանը դա գիտի անձական փորձով։ Նա Murad Sar է եկել 2010 թվականին, երբ ընկերությունում շատ խնդիրներ ու դժվարություններ կային՝ թե՛ անմիջականորեն արտադրական գործընթացների կազմակերպման ու հունի մեջ գցելու, թե՛ մասնագետների առումով, որոնք այն ժամանակ Հայաստանում պարզապես գոյություն չունեին։
Գառնիկ Օհանյանը Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտ է, և ինժեներական կրթության տեսական գիտելիքներն օգնեցին նրան գլուխ հանել արտադրական գործընթացից։ Եվ հաջորդ մի քանի տարիների ընթացքում գործնական փորձը և վերապատրաստումները նրան դարձրեցին այս ոլորտի առաջին մասնագետներից մեկը մեր երկրում։

Իրապես բարձրորակ պլաստիկ պրոֆիլներ ստանալու համար, ինչպես պատմեց Գառնիկ Օհանյանը, անհրաժեշտ է 3 գործոն՝ լավ հումք, որակի հանդեպ մանրազննին հսկողություն և բանիմաց աշխատակիցներ։
Մասնագետի խոսքով՝ ընկերությունն իր պրոֆիլների համար ամենաբարձր որակի պոլիվինիլքլորիդ է ներմուծում ԱՄՆ-ից և Հարավային Կորեայից, իսկ արտադրության համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները եվրոպական երկրներից։ Քանի որ արտադրական գործընթացի մի մասը համարվող բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ պլաստիկը ենթարկվում է տարբեր փոփոխությունների, որակի գրագետ կազմակերպված հսկողությունը պարզապես անհրաժեշտություն է, որպեսզի մասնագետները կարողանան համոզվել, որ պատրաստի արտադրանքն իրականում համապատասխանում է բոլոր չափանիշներին:
«Ամեն ժամ մենք յուրաքանչյուր արտադրական գծից մի նմուշ ենք վերցնում և տանում լաբորատորիա, որտեղ այդ նմուշները ենթարկվում են տարբեր փորձարկումների՝ համոզվելու համար, որ խմբաքանակը համապատասխանում է որակի բոլոր չափանիշներին: Այս չափանիշներին չհամապատասխանող ոչ մի խմբաքանակ շուկա չի մտնում»,- ասաց մասնագետը։

Գառնիկ Օհանյանը Հայաստանում բարձրորակ պլաստիկ պրոֆիլների արտադրության ոլորտում ամենափորձառուներից է. նա աշխատում է Murad Sar-ում շուրջ 15 տարի և ավելի քան 5 տարի ղեկավարում է արտադրական գործընթացները և նոր աշխատակիցների ուսուցումը։ Վերջիններիս դերն արտադրական գործընթացում նույնպես դժվար է գերագնահատել, ուստի մասնագետը ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվում նրանց ուսուցմանը և վերապատրաստմանը։
Գործունեության այս տարիների ընթացքում Գառնիկ Օհանյանին հաջողվել է ընկերությունում ավելի քան կրկնապատկել արտադրության ծավալները։ Իսկ դա նշանակում է, որ վերջին տարիներին ավելի շատ պատուհանների և դռների արտադրողներ են հնարավորություն ունեցել օգտագործել տեղական բարձրորակ պրոֆիլներ իրենց արտադրությունում, և երկրի ավելի շատ բնակիչներ են հնարավորություն ունեցել գնելու նման պատուհաններ և գնահատելու դրանց բոլոր առավելություններն ու արժանիքները:

Ամալյա Գաբրիելյան
month
week
day