Google ընկերությունը երեկ տեղի ունեցած Made by Google 2024 միջոցառման ժամանակ ի թիվս այլ նորույթների, ցուցադրել է նոր խելացի ժամացույց Pixel Watch 3-ն ու Pixel Buds Pro 2 անլար ականջակալը, որն արհեստական բանականության միջոցով աղմուկի ակտիվ չեղարկման գործառույթ ունի։
Սեփական արտադրության Pixel Watch 3 խելացի ժամացույցն այժմ հասանելի է երկու չափերով՝ 41 և 45 մմ։ Ժամացույցն ստացել է LTPO AMOLED էկրան՝ մինչև 2000 նիտ առավելագույն պայծառությամբ և 320 PPI պիքսելների խտությամբ՝ անկախ էկրանի չափից: Նոր սարքն ունի պատկերի թարմացման դինամիկ արագություն մինչև 60 Հց, իսկ էկրանը պաշտպանված է թրծված Corning Gorilla Glass 5 ապակիով:
![]()
Pixel Watch 3-ը 41 և 45 մմ տարբերակներն ունեն համապատասխանաբար 307 և 420 մԱ/ժ հզորությամբ մարտկոց, ինչը, ըստ արտադրողի, կապահովի սմարթֆոնի աշխատանքը մինչև 24 ժամ՝ նորմալ ռեժիմում և մինչև 36 ժամ՝ էներգախնայողության ռեժիմում:
Նոր արտադրանքի կատարողականությունն ապահովում են Qualcomm SW5100 չիպը, 2 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ներկառուցված հիշողությունը։ Ժամացույցը ստացել է նաև UWB, LTE, Bluetooth 5.3, NFC, երկշերտ Wi-Fi և GPS աջակցություն։ Աքսեսուարի կորպուսը պատրաստված է վերամշակված ալյումինից և ունի IP68 պաշտպանություն, ինչպես նաև 5 բար ջրակայունության մակարդակ։
Pixel Watch 3-ը (41 մմ) Wi-Fi-ով և LTE-ով արժե 350 և 450 դոլար, իսկ 45 մմ-անոց տարբերակը՝ 400 և 500 դոլար:
![]()
Pixel Buds Pro 2 անլար ականջակալն աշխատում է Google-ի սեփական արտադրության Tensor A1 պրոցեսորով: Ըստ ընկերության՝ այն շատ հզոր է, այնքան, որ Pixel Buds Pro 2-ն ապահովում է աղմուկի կրկնակի ավելի ակտիվ չեղարկում, քան սկզբնական Pixel Buds Pro-ն միջին տիրույթում (400 Հց - 2 կՀց): Ավելին, այս գործառույթը հարմարվում է շրջակա միջավայրին վայրկյանում 3 մլն անգամ հաճախականությամբ։
![]()
Pixel Buds Pro 2-ը 24%-ով ավելի թեթև և 27%-ով փոքր է, քան սկզբնական Pixel Buds Pro-ն: Ընկերությունը նշում է, որ ականջակալի նոր մոդելը մշակվել է 45 մլն տարբեր ականջների ձևերի պատկերների վերլուծության հիման վրա, ուստի նոր արտադրանքը հնարավորինս հարմարավետ է ամբողջ օրը կրելու համար:
Pixel Buds Pro 2-ն օգտագործում է 11 մմ դրայվերներ: Ականջակալն ապահովում է տարածական աուդիո՝ գլխի հետագծման միջոցով: Դրանք նաև առաջարկում են Google Gemini AI աջակցություն իրենց սեփական բջջային հավելվածի միջոցով:
![]()
Google-ը նշում է, որ Pixel Buds Pro 2-ն ունի ուղղորդող խոսափողներ՝ հատուկ ցանցային ծածկույթով, որը պաշտպանում է քամուց, իսկ Google AI աջակցության շնորհիվ ապահովում է ձայնի լրացուցիչ հստակություն զրուցակցի հետ խոսելիս։ Pixel Buds Pro 2-ն ունի նաև Find My Device գործառույթը, որը կօգնի գտնել բացակայող իրերը: Եթե ականջակալը կամ պատյանը կորել է, այն ձայն կարձակի, որը կօգնի գտնել այն: Բացի դրանից՝ ականջակալը կարող է միաժամանակ միանալ ձայնի բազմաթիվ աղբյուրների:
Ականջակալի հետ ներկայացված Pixel Buds-ի թարմացված բջջային հավելվածն առաջարկում է էկվալայզերի հինգ կարգավորում: Google-ը խոստանում է, որը Pixel Buds Pro 2-ն կաշխատի մինչև 8 ժամ աղմուկի ակտիվ չեղարկման ռեժիմում (12 ժամ առանց դրա), իսկ պատյանից վերալիցքավորման դեպքում նույն գործառույթը միացնելու դեպքում այն կաշխատի մինչև 30 ժամ (մինչև 48 առանց այդ ռեժիմի):
Pixel Buds Pro 2-ը հասանելի է Google Store-ում նախնական պատվերի համար չորս գույնով, գինը՝ 229 դոլար: Առաքումը կսկսվի սեպտեմբերի 26-ից։
month
week
day