Ինչպե՞ս սմարթֆոնը պաշտպանել վտանգավոր ծրագրերով վարակվելուց

27 հուլիսի, 2024  16:11

Կասկածելի հավելվածներ ներբեռնելուց հրաժարվելը կօգնի, որպեսզի ձեր սմարթֆոնը չվարակվի վնասակար ծրագրերով: Այս մասին «Մոսկվա 24»-ին ասել է Zecurion ընկերության գործադիր տնօրեն, կիբեռանվտանգության փորձագետ Ալեքսեյ Ռաևսկին։

Բացի դրանից՝ նա խորհուրդ է տալիս նման հավելվածներին հասանելիություն չտրամադրել սարքի տվյալներին։ «Եթե օգտվողն այն տրամադրում է վնասակար հավելվածին, նրա բոլոր տվյալները կարող են կա՛մ գողանալ, կա՛մ ջնջել: Ավելին, նման ծրագրաշարի հղում կարող է ստացվել որտեղից ասես, նույնիսկ ընկերոջից, նույնիսկ անծանոթից: Ուստի պետք է 1000%-ով վստահ լինել, թե ինչ եք ներբեռնում»,- ընդգծել է Ռաևսկին։

Փորձագետը պարզաբանել է, որ վարակված ծրագրակազմի գործարկումից հետո տվյալների վերականգնումը գրեթե անհնար կլինի։ Եթե ​սմարթֆոնը մաքրելուց և հավելվածը ջնջելուց հետո չի աշխատում, նա խորհուրդ է տալիս դիմել մասնագետի կամ արտադրողի սպասարկման կենտրոն։

Վնասակար ծրագրերից խուսափելու համար նաև հարկավոր է սմարթֆոնում ունենալ հակավիրուսային ծրագիր և մշտապես թարմացնել այն։

NEWS.am Tech-ն ավելի վաղ գրել էր այն մասին, թե ինչպես կարելի է հասկանալ, որ ձեր սմարթֆոնում լրտեսող ծրագրեր կան։ Ըստ այդմ, եթե ​​սմարթֆոնն ինքնուրույն գործողություններ է անում, օրինակ՝ ինքն իրեն միանում է, բացում հավելվածները և այլն, ապա դա կարող է վկայել այն մասին, որ ձեր սարքում գուցե լրտեսող ծրագրեր կան և սարքն արտաքին միջամտության ազդեցության տակ է։

Բացի դրանից՝ նման միջամտության նշաններից կարող է լինել այն, որ նվազել է ինտերնետի արագությունը, սարքն սկսում է տաքանալ, կամ գործողությունները, որոնք ակնհայտորեն չեն արվում օգտատիրոջ կողմից։ Օրինակ՝ սմարթֆոնի պատկերասրահում կարող են հայտնվել էկրանակադրեր կամ տեսանյութեր, որոնք օգտատերը չի արել: 


 
 
 
 
  • Արխիվ