Google-ը շարունակում է Pixel 9 սմարթֆոնների նոր շարքի պատրաստումը թողարկման համար։ Այս անգամ այն հավաստագրվել է Թայվանի կարգավորող մարմնի՝ Հաղորդակցության ազգային հանձնաժողովի (NCC-ի) կողմից: Արդյունքում, սակայն, զանգվածային արտահոսք է տեղի ունեցել, քանի որ կարգավորիչ մարմինը հրապարակել է նոր սարքերի լուսանկարները։
NCC-ին ներկայացվել էին Pixel 9-ի բոլոր չորս մոդելները՝ Pixel 9 (մոդելի համարը՝ GUR25), Pixel 9 Pro (GEC77), Pixel 9 Pro XL (GZC4K) և Pixel 9 Pro Fold (GGH2X):
Pixel 9 Pro Fold-ը ներքին էկրանի վրա ունի ավելի բարակ վերին և ներքևի շրջանակներ՝ համեմատած օրիգինալ Pixel Fold-ի հետ: Կարելի է նկատել նաև, որ սելֆիի տեսախցիկը տեղափոխվել է էկրանի անկյուն, իսկ հիմնական տեսախցիկի բլոկը փոխվել է։
Հայտնի են դարձել մարտկոցի պարամետրերը՝ 4558 մԱ/ժ Pixel 9-ի և Pixel 9 Pro-ի համար, 4942 մԱ/ժ՝ Pixel 9 Pro XL-ի համար և 4942 մԱ/ժ՝ Pixel 9 Pro Fold-ի համար։
NCC-ի հաշվետվությունում նաև գաղտնազերծվում է Google-ի ապրանքանիշի ներքով բոլորովին նոր՝ 45Վ լիցքավորիչ (մոդել GW8L7)։
Ակնկալվում է, որ Google Pixel 9 շարքը կներկայացվի Made by Google միջոցառմանը, որը տեղի կունենա 2024-ի օգոստոսի 13-ին:
![]()
Pixel 9 Pro Fold
![]()
Pixel 9 Pro Fold
![]()
Pixel 9 Pro Fold
![]()
Pixel 9
![]()
Pixel 9
![]()
Pixel 9 Pro
![]()
Pixel 9 Pro XL
![]()
month
week
day