Բիզնեսով զբաղվելու ի՞նչ հնարավորություններ կան Հայաստանում. EconoMIX-ի հյուրը Գագիկ Մակարյանն է

2 հուլիսի, 2024  14:18

EconoMIX հաղորդման այս թողարկման հյուրն է Հայաստանի գործատուների միության նախագահ, «Սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոն» ՍՊԸ-ի ղեկավար Գագիկ Մակարյանը։ Հաղորդման ընթացքում անդրադարձ է արվում Հայաստանում գործարար միջավայրին, այսօր առկա ներդրումային իրավիճակին և բարելավման ուղիներին։

Գագիկ Մակարյանն ասում է, որ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար առաջնային է ոչ թե գումար, այլ ձեռնարկատիրական ջիղ ունենալը, որոշակի համարձակություն՝ որոշումներ կայացնելու և որոշ դեպքերում ռիսկերի գնալու համար, այնուհետև՝ միջավայրը և հետո միայն ֆինանսները և մյուս բաղադրիչները։

Նրա խոսքով՝ Հայաստանում շատերն են ձգտում բիզնեսով զբաղվել և դրա վկայությունն է մեծ թվով միկրո ձեռնարկատիրությունների առկայությունը, նաև հենց փոքր, միջին, խոշոր բիզներով էլ որոշակիորեն թելադրվում է Հայաստանի տնտեսական կառուցվածքը։

Ըստ Գագիկ Մակարյանի՝ Հայաստանում բիզնեսը երբեմն հոգնեցնող բնույթ ունի, ցավոք։ «Գործարար միջավայրի և պետական մարմինների հետ համագործակցությունը, տարբեր ստուգումները, գործարար միջավայրի օրենքների փոփոխությունները հաճախ էական ռեսուրս են տանում բիզնեսից, հոգնեցնում են նրան ․․․ Իրենք [գործարարները– խմբ․] այնքան շատ ժամանակ են վատնում այդ խնդիրների լուծման վրա, որ ժամանակ չի մնում ձեռնարկատիրությամբ զբաղվելու»,- ասում է նա։  

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք ստորև։ 


 
 
 
 
  • Արխիվ