Rafel. տրոյական hզոր վիրուսը թիրախավորում է հայտնի ընկերությունների Android սարքերը

25 հունիսի, 2024  18:12

Մի քանի կիբեռհանցագործ խմբեր սկսել են օգտագործել Rafel կոչվող Android տրոյական հզոր վիրուսը հայտնի ապրանքանիշների սմարթֆոնների վրա հարձակվելու համար, պարզել են Check Point Research-ի մասնագետները։ Ըստ նրանց՝ Ռիսկային գոտում են Samsung, Xiaomi, Vivo և Huawei սարքերի սեփականատերերը։

Համաձայն կիբեռսպառնալիքների վերլուծության՝ Rafel հանդես է գալիս որպես հզոր գործիքակազմ, որը հարձակվողներին տրամադրում է հարձակման ենթարկված սարքերը հեռակա կարգով կառավարելու և վերահսկելու հնարավորություն:

Հարձակման արդյունքում հաքերները կարող են կատարել տարբեր վնասակար գործողություններ, ինչպիսիք են տվյալների գողությունը և սմարթֆոնի վարքագծի մանիպուլյացիան: Ավելին, Rafel-ը թույլ է տալիս օպերատորներին ամբողջությամբ ջնջել SD քարտերը, ջնջել զանգերի մատյանները, որսալ ծանուցումները և նույնիսկ գործել որպես շորթող:

Ըստ Check Point-ի՝ հայտնաբերվել են մոտ 120 տարբեր վնասակար արշավներ, որոնք օգտագործել են այս տրոյական վիրուսը: Այս գործողությունների աշխարհագրությունը տպավորիչ է. հարձակման ենթարկված կազմակերպությունների թվում են եղել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Չինաստանի, Չեխիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Իտալիայի, Նոր Զելանդիայի, Պակիստանի և Ռումինիայի ներկայացուցիչներ։

Rafel-ի զոհերի մեծ մասն օգտագործել է Samsung սմարթֆոններ, մինչդեռ երկրորդ ամենամեծ խումբը բաղկացած է Xiaomi, Vivo և Huawei սարքերի օգտատերերից։ Հարձակման ենթարկված սարքերի առնվազն 87,5%-ն աշխատել է Android-ի հնացած տարբերակներով, որոնք այլևս թարմացումներ չեն ստանում։


 
 
 
 
  • Արխիվ