WhatsApp-ն iOS-ի համար նոր գործառույթ է ստացել

24 հունիսի, 2024  10:15

WhatsApp հայտնի մեսենջերը նոր գործառույթ է ստացել, որն օգտատերերին հնարավորություն է տալիս լուսանկարներն ու տեսանյութերն ավտոմատ կերպով ուղարկել բարձր որակով (HD): Այս պահին այս թարմացումը հասանելի է բացառապես iOS օպերացիոն համակարգով սմարթֆոն ունեցող օգտատերերի համար։

Ինչպե՞ս միացնել նոր գործառույթը

Ինչպես հայտնում է WaBetaInfo-ն (WBI), այս գործառույթն ակտիվացնելու համար հարկավոր է AppStore-ից ներբեռնել WhatsApp-ի թեստային տարբերակը՝ 23.24.73 համարով։ Տեղադրելուց հետո պետք է բացել հավելվածը, անցնել կարգավորումներ և ընտրել Storage & Data-ը հրահանգը: Media upload quality բաժնում կարող եք փոխել կարգավորումը, որպեսզի լռելյայն կերպով միացված լինի HD որակը թե՛ տեսանյութերի, և թե՛ լուսանկարների համար:

Այլ նորություններ

Թարմացմումը նաև ներառում է մինչև մեկ րոպե տևողությամբ տեսաստատուսներ ձայնագրելու հնարավորություն, ինչը կրկնակի ավելի է նախկինում եղած հնարավորությունից։

Նշենք, որ WhatsApp-ը ներկայումս համարվում է աշխարհում ամենահայտնի մեսենջերներից մեկը․ այն ունի ավելի քան 2 միլիարդ օգտատեր ամբողջ աշխարհում:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ