Նոր խոցելիություն Windows-ում․ այն թույլ է տալիս համակարգիչները կոտրել Wi-Fi-ի միջոցով

20 հունիսի, 2024  22:26

Windows 11-ում և Windows 10-ում հայտնաբերվել է կրիտիկական խոցելիություն, որը կարող էր օգտատերերին վտանգի ենթարկել հանրային Wi-Fi ցանցերին միանալու ժամանակ, սակայն Microsoft-ը շտկել է այն: Այս մասին հայտնում է The Verge-ը։

Խոցելիությունը (ստացել է CVE-2024-30078 կոդային անունը) թույլ էր տալիս հաքերներին վնասակար փաթեթներ գործարկել նույն ցանցին միացած սարքերի վրա՝ հասարակական վայրերում, ինչպիսիք են օդանավակայանները, սրճարանները, հյուրանոցները և գրասենյակները:

Պարբերականը նշում է, որ չարագործները կարողացել են հեռակա կարգով գործարկել հրահանգներ և մուտք գործել համակարգ՝ առանց որևէ իսկորոշման կամ օգտագործողի հետ փոխազդեցության:

Խնդիրը շտկելու համար Microsoft-ն իր ամենամսյա անվտանգության թարմացումների շրջանակում թողարկել է շտկում: Ընկերությունը նշել է, որ CVE-2024-30078 «կարևոր» խոցելիություն է, որը պահանջում էր անհապաղ շտկում։

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ