«Այս նորույթը կփոխի աշխարհը»․ Իլոն Մասկը հաստատել է, որ Starlink mini-ն կլինի կրկնակի էժան և կտեղավորվի ուսապարկում

19 հունիսի, 2024  17:23

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը ցուցադրել է Starlink mini արբանյակային ալեհավաքի հնարավորությունները, որն օգտագործվում է արբանյակային ինտերներտ կապի համար։ Մասնավորապես, նա նշել է, որ նորույթի տեղադրումը կտևի հինգ րոպեից պակաս, իսկ հավաքածուն ավելի մատչելի կլինի, քան ստանդարտ Starlink հավաքածուն:

«Այս նորույթը կփոխի աշխարհը: Ստանդարտ ալեհավաքի մոտ կես գնով դուք դեռ կարող եք միաժամանակ դիտել բազմաթիվ 4K վիդեոհոսքեր»,- գրել է Իլոն Մասկը՝ հավելելով, որ Starlink mini-ն հեշտությամբ կտեղավորվի ուսապարկում։

ԱՄՆ-ի կապի դաշնային հանձնաժողովը (FCC) անցյալ տարի հավանություն էր տվել Starlink mini-ին: Ըստ SpaceX հավելվածի՝ Starlink մինի ալեհավաքի չափերն են 289 x 248 մմ։ Starlink-ի երրորդ սերնդի ալեհավաքն ստացել է 513 x 303 մմ չափեր։ Ակնկալվում է, որ Starlink mini հավաքածուն ԱՄՆ-ում կարժենա մոտ $250: Վաճառքը կսկսվի շուտով։

Starlink mini 2.png (854 KB)

Starlink-ը արբանյակային ինտերնետի համաստեղություն է, որը շահագործում է ամերիկյան SpaceX օդատիեզերական ընկերությանը պատկանող դուստր ձեռնարկություն Starlink Services-ը։ Այն ապահովում է արբանյակային ծածկույթ ավելի քան 75 երկրում, նաև նպատակ ունի ապահովել գլոբալ շարժական լայնաշերտ կապ: SpaceX-ը Starlink արբանյակների արձակումը սկսել է 2019-ին։ Այս տարվա մայիսի դրությամբ մերձերկրյա ուղեծրում տեղակայված է Starlink-ի ավելի քան 6000 արբանյակ։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ