Հայկական Revytech-ը և ֆրանսիական Thales-ը ներկայացրին կիբեռանվտանգության ժամանակակից լուծումներ

14 հունիսի, 2024  17:59

Ինչպես վարել անվտանգ թվային բիզնես, պաշտպանել հավելվածներն ու հաճախորդների տվյալները, ինչպես կառավարել հաճախորդների և կազմակերպության աշխատակիցների ինքնության անվտանգային ռիսկերն ու ապահովել անվտանգ թվային ճանապարհորդություն։

Thales – Revytech Security Workshop թվային բիզնեսի անվտանգությանն ուղղված սեմինարի ընթացքում հայկական Revytech-ը և ֆրանսիական Thales-ը հայաստանյան տարբեր ոլորտների առաջատար ընկերությունների IT բաժինների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ քննարկեցին կիբեռանվատնգության կարևորագույն հարցեր ու թեմաներ, ներկայացրին անվտանգային տարբեր ռազմավարություններ ու լուծումներ։ 

Thales - Revytech 01.JPG (106 KB)

Միջոցառումը նախաձեռնել էր Revytech ընկերությունը, որը  խոշոր կորպորացիա Thales-ի պաշտոնական գործընկերն է Հայաստանում։ Revytech-ի գլխավոր տնօրեն Տիգրան Սիմոնյանի խոսքով՝ թվային փոխակերպումների ժամանակաշրջանում անվտանգային ռիսկերին տիրապետելն ու կառավարելն ամենակարևորն հիմնախնդիրներից է.

«Այսօր ավելի ու ավելին շատ բիզնեսներ են իրենց ծառայությունները մատուցում թվային միջավայրում, սակայն դրա հետ մեկտեղ բազմապատիկ անգամ ավելանում են տեղեկատվական անվտանգության ռիսկերը, կիբեռհարձակումները։ Ընկերությունները պետք է պատրաստ լինեն դիմագրավել դրանց, ունենան արդյունավետ մշակված գործիքակազմ, գիտելիք, հմտություններ և տեխնոլոգիական լուծումներ՝ դրանք կանխարգելելու և կառավարելու համար՝ թե՛ տեխնիկական և թե՛ բիզնես պրոսեցների գրագետ կառուցման առումով։ Ամբողջ աշխարհում՝ Հայաստանում առավելապես, կիբեռհարձակումների աճ է նկատվում, տուժում են կայքեր, հավելվածներ, շորթվում են խոշոր գումարներ։ Մեր ընկերության առաքելությունն է օգնել բիզնեսին՝ և ոչ միայն հայկական ընկերություններին, դիմագրավել այս մարտահրավերներին համալիր գործիքակազմով՝ թե՛ պրոֆեսիոնալ ծառայությունների մատուցման, թե՛ մեր համաշխարհային գործընկերների առաջադեմ տեխոնոլագիական լուծումների ներդրման և թե՛ մասնագիատակն քննարկումների միջոցով»։

Thales - Revytech 02.JPG (86 KB)

Identity Armor: Safeguarding the Digital Journey with Thales խորագրով սեմինարին Thales-ի Ռեգիոնալ տնօրեն Վալիդ Մարջին և  Թվային ինքնության և անվտանգության մասնագետ Թարեք Ջիթանը ներկայացրին Thales-ի գործունեությունը, թվային բանկինգի, վճարային համակարգերի և հաճախորդների լայն զանգվածների կողմից կիրառվող բջջային ու առցանց հավելվածների ապահով նույնականացման անվտանգային լուծումներ։

Վալիդ Մարջին նշում է. 

«Այս միջոցառմամբ մենք պաշտոնապես մեկնարկեցինք Revytech-ի հետ մեր համագործակցությունը Հայաստանում և ԱՊՀ տարածաշրջանում։ Revytech-ը հանդես կգա ոչ միայն մեր ծառայություններն առաջարկող, այլև սպասարկում իրականացնող գործընկեր՝ կիրառելով իր փորձն ու ներգրավելով պրոֆեսիոնալ մասնագիտական թիմը։ Revytech-ն իր հարուստ փորձով ընդգծում է հատկապես կիբեռանվտանգության և սպառողական շուկայում մեր լուծումների լրացուցիչ առավելություններն ու առանձնահատկությունները բանկային ոլորտում, և այս միջոցառումն էլ միտված էր ընդլայնելու այդ լուծումների տեսանելիությունը»։  

Thales - Revytech 03.JPG (97 KB)

Thales-ի Թվային ինքնության և անվտանգության մասնագետ Թարեք Ջիթանը հավելեց. 

«Հայաստանն այսօր անցնում է թվային վերափոխում՝ շուկայի նոր պահանջներին ու միտումներին համապատասախանելու համար։ Անվտանգության ավանդական սահմաններն ու մոդելները, որոնց վրա նախկինում ապավինում էինք, այլևս բավարար չեն։ Այսօր մենք փորձում ենք ապահովել սպառողների ապահով և անվտանգ թվային ճանապարհորդությունը։ Revytech-ի հետ համագործակցությամբ մենք նպատակ ունենք սպառողներին ցույց տալու, թե ինչպես մեր լուծումները կարող են օգնել բարելավել թվային անվտանգությունը»։ 

Thales - Revytech 04.JPG (147 KB)

Սեմեինարի ընթացքում Revytech-ի Տեղեկատվական անվտանգության բաժնի պետ  Վաղարշակ Իսկանդարյանը և Տեղեկատվական անվտանգության ավագ մասնագետ Տիգրան Ավանեսյանը ներկայացրին Revytech-ի՝ հավելվածների պաշտպանության իրենց մոդելն ու լուծումը, պատասխանեցին մասնակիցներին հետաքրքրող հարցերին։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ բանկային համակարգի, ֆինանսական կառույցների, ապահովագրական, տեխնոլոգիական, վճարահաշվարկային ընկերությունների, խոշոր բիզնեսների  ՏՏ բաժինների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ 

Thales - Revytech 05.JPG (106 KB)

***

Revytech տեխնոլոգիական ընկերությունը ծառայություններ է մատուցում մի շարք ուղղություններով՝ ծրագրային ապահովման մշակում/ձեռնարկատիրական ծրագրեր, բջջային հավելվածներ Android/IOS և այլն, տեղեկատվական ենթակառուցվածի սարքավորումների մատակարարում/HPE տվյալների կենտրոնի սարքավորումներ և լուծումներ, ցանկացած բարդության ենթակառուցվածքների ստեղծում և սպասարկում։ ՏՏ գործառնությունների ծառայություններ/DevOps, NetOps, DBOps, SysOps և այլն, կառուցվածքային և օպտիկական ցանցերի նախագծում և ներդրում, RPA/ռոբոտացման միջոցով գործընթացների ավտոմատացման ծառայություններ, SAP-ի ծրագրային ապահովման լիցենզիայի վերավաճառք և համակարգերի ներդնում, UiPath-ի ծրագրային ապահովման արտոնագրերի վերավաճառք և խորհրդատվություն, տվյալների վերլուծության ծառայություններ՝ հիմնված SAP BI-ի և HANA-ի հիշողության հաշվողական պլատֆորմի վրա։ Ընկերությունն առաջարկում է նաև արհեստական բանականության և մեքենայական ուսուցման վրա հիմնված ծառայություններ, կիբեռանվտանգության ծառայություններ, ներառյալ կիբեռանվտանգության շրջանակի նախագծում, ներդրում և սպասարկում, ներթափանցման թեստավորման ծառայություններ։ Ընկերությունն առաջարկում է նաև կորպորատիվ ցածր լարման ցանցերի նախագծում և մոնտաժ, տվյալների կենտրոնների նախագծում և իրականացում և շատ ավելին: Revytech բրենդի ներքո հանդես եկող «ACBA TECHNOLOGIES» ընկերությունը հիմնադրվել է «ACBA Federation»-ի և «Revolutionary Technologies»-ի կողմից:

***

Thales Group-ը ֆրանսիական միջազգային ընկերություն է, որը նախագծում, մշակում և արտադրում է էլեկտրական համակարգեր, ինչպես նաև սարքեր և սարքավորումներ օդատիեզերական, պաշտպանության, տրանսպորտի և անվտանգության ոլորտներում: Thales-ը գործունեություն է ծավալում ավելի քան 56 երկրներում։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ