AnTuTu հարթակը հրապարակել է միջազգային շուկայում այս պահին հասանելի Android սմարթֆոնների կատարողականության ցուցանիշով մայիսյան վարկանիշը։ Ավելի վաղ կայքը հրապարակել էր չինական շուկայի համար այսպիսի աղյուսկ, որում կան սարքեր, որ պաշտոնապես ներկայացված չեն Չինաստանից դուրս։
Համաշխարհային նոր վարկանիշի առաջատարը Asus ROG Phone 8 Pro խաղային սմարթֆոնն է՝ հիմնված Snapdragon 8 Gen 3 առաջատար չիպի վրա, որի միջին միավորը AnTuTu-ում (100,000 թեստերի հիման վրա), կազմել է 2,11 մլն միավոր։
Ցուցակի հաջորդ տեղերում են խաղային Red Magic 9 Pro-ն (2,07 մլն միավոր) և iQOO 12-ը (2,03 մլն): Ընդորում, այս աղյուսակի բոլոր սմարթֆոնների աշխատանքի համար (բացառությամբ մեկի) պատասխանատու է Snapdragon 8 Gen 3-ը պրոցեսորը:

Չորրորդից վեցերորդ տեղերում են Xiaomi 14 Ultra (1,95 մլն), Xiaomi 14 (1,93 մլն) և OnePlus 12 (1,84 մլն) սմարթֆոնները: Յոթերորդ տեղը զբաղեցրել է ֆլագմանային Samsung Galaxy S24 Ultra-ն, որի միջին միավորը Antutu-ում կազմել է 1,79 մլն միավոր, իսկ ութերորդը՝ Honor Magic6 Pro-ն (1,62 մլն)։
Վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակը եզրափակում են Samsung Galaxy S24+-ը, որն աշխատում է ընկերության սեփական արտադրության Exynos 2400 չիպով (1,61 մլն միավոր) և iQOO Neo9-ը (1,59 մլն):






