Innovative Eyewear-ը ներկայացրել է Eddie Bauer խելացի ակնոցների շարք՝ ChatGPT աջակցությամբ

4 հունիսի, 2024  19:45

Innovative Eyewear ընկերությունը թողարկել է Eddie Bauer խելացի ակնոցների հավաքածու, որոնք ChatGPT-ի աջակցություն ունեն: Շարքի բոլոր ակնոցներն ունեն երկու խոսափող, որոնցով օգտատերերը կարող են ակտիվացնել Siri-ն և ChatGPT-ն և ստանալ պատասխաններ ներկառուցված չորս բարձրախոսների միջոցով։ Օգտատերերը կարող են նաև զանգեր ստանալ և կառավարել հավելվածները՝ օգտագործելով խելացի ակնոցը, երբ այն Bluetooth-ով միացված է հեռախոսին:

ChatGPT-ն ակտիվացնելու համար պարզապես հարկավոր է ներբեռնել Lucyd անվճար հավելվածը: ChatGPT-ին օգտատերը կարող է խնդրել կազմել էլփոստով ստացված նամակների ընտրանին, ամփոփել կամ թարգմանել տեքստերը: Հավելվածը թույլ է տալիս պահպանել նույն զրույցի պատմությունը, անկախ նրանից, թե ինչ ակնոց է ընտրում տարբեր օրերի: Ակնոցները սնուցվում են վերալիցքավորվող մարտկոցներով, որոնք կարող են ապահովել մինչև 12 ժամ աշխատանք լրիվ լիցքավորման դեպքում:

Eddie-Bauer-glasses 1.jpg (55 KB)

Eddie Bauer խելացի ակնոցների հավաքածուն լավ ինտեգրվում է iPhone-ն և շուտով կավելացվի Android-ի ինտեգրումը: Օգտատերերը կարող են զանգեր ստանալ, երաժշտություն նվագարկել և կառավարել հավելվածները Bluetooth 5.2-ի միջոցով 30 մետր շառավղով։ Ակնոցներն ունեն սենսորային կառավարման հիմնական գործառույթներ՝ պատասխանել զանգերին, կառավարել երաժշտության նվագարկումը և ակտիվացնել ձայնային օգնականը։ Փաթեթը ներառում է նաև  լիցքավորման կայան։

Eddie Bauer-ի Innovative Eyewear խելացի ակնոցների հավաքածուն ներառում է Horizon, Navigator, Velocity և Explorer մոդելները: Velocity-ի առանց դեղատոմսի մոդելի գինը սկսվում է $230-ից, մինչդեռ դեղատոմսով տարբերակները սկսվում են $250-ից:


 
  • #ԳործԿա

  • Most read
 
 
 
 
  • Archive